Հիասքանչ քանդակներն ուղևորվեցին Ստեփանակերտ

Արխիվ 12-16

Հիասքանչ քանդակներն ուղևորվեցին Ստեփանակերտ

Երևանի քաղաքապետարանի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համատեղ նվերը՝ կարմիր տուֆից կերտված քանդակները, ուղևորվեցին Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ։

Նախապես ընտրված 4 էսքիզներով կերտվող քանդակների փոխարեն, ուսանողների խանդավառության և Երևանի քաղաքապետի աջակցության շնորհիվ, Արցախի մայրաքաղաք է տեղափոխվում 6 քանդակ։

«Նույնիսկ քոլեջի բակում, այգին մշակելիս գտնված տուֆը ուսանողների խնդրանքով ծառայեց այս նախագծին։ Քոլեջը երկու ամիս է ապրում է այս քանդակներով, չնայած քանդակում էին 12 ուսանողներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում։ Ի դեպ, Երևանի քաղաքապետի հովանավորությամբ ստեղծված քանդակների հեղինակները ևս առաջիկայում մեկնելու են Արցախ և 3 հրաշալի օր են անցկացնելու այնտեղ»,- նշեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։

«Սիմպոզիումի միտքը վաղուց էր հղացվել, սակայն ընթացք ստացավ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կամքն էլ ներդրեց այս գործի մեջ։ Արցախի հողը իր պատկանելության մասին վկայում է այն մշակութային արժեքներով, այդ թվում և քարակերտ հուշարձաններով՝  ինչպես հողի մակերեսին գտնվող, այնպես էլ հողի շերտերի տակից հայտնաբերված։ Այս նախաձեռնությամբ մենք ևս ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ, որ ճանաչողության այս ամենավստահելի ապացույցի եղանակը չընդհատվի։ Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արևախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշներ»,- ներկայացրեց սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար, քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։

Քանդակները դրվելու են Ստեփանակերտի պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ հիմքերի ու պատվանդանների պատրաստումը ևս 2-3 շաբաթ կտևի։

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում