ԻՆՉԵՐ ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆ ՓՈԽՎԻ ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉԵՐ ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆ ՓՈԽՎԻ ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Եվ այսպես, ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակային օրենքի փոփոխությունները, որոնք փաստացի սառեցրին պարտադիր բաղադրիչը` հնարավորություն ընձեռելով աշխատողներին դիմում ներկայացնելով` չմուծել 5 տոկոսները:
Թե ինչպես կհանգուցալուծվի խնդիրը որպես այդպիսին` կերեւա մինչեւ սեպտեմբերի 30-ը, բայց ուշագրավ էր, թե ինչպես այդ փոփոխությանն արձագանքեցին տարբեր քաղաքական ուժեր: ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՙԿԵՐԱՆ՚ ՍԵՓԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ինչպես եւ սպասվում էր, ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚ որոշեցին դեմ լինել` առանց խորանալու, ու այն պատճառաբանությամբ, որ դեմ են ամեն ինչին: ԲՀԿ-ն բավականին երկարաշունչ հայտարարություն տարածեց, թե կառավարությունը լավ նախագիծ է բերել, բայց` կիսատ, ուստի կողմ քվեարկել չեն կարող, բայց դեմ էլ չեն ուզում քվեարկել` կառավարությանը նախագիծը լավացնելու հնարավորություն տալու համար, ուստի ձեռնպահ են: Բայց ամենահետաքրքիրը ՀՅԴ-ի պարագայում էր: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու, սակայն միանգամից ենթարկվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի կատաղի գրոհներին, իսկ հաջորդ օրը հենց Արծվիկ Մինասյանի շուրթերով հայտարարվեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու: Արդյունքում օրենքն անցավ բացառապես ՀՀԿ-ի քվեներով, բայց այստեղ հետաքրքիր է` այդ ի±նչը փոխվեց գիշերվա ընթացքում: Այն էլ այնպես, որ հարազատ կուսակցությունը Արծվիկին փաստացի ստիպեց հրապարակավ ՙուտել՚ սեփական հայտարարությունը:
Մնում է ենթադրել, որ գիշերվա ընթացքում մթնոլորտում ինչ-որ բան է փոխվել, ու եթե մինչ այդ ամեն ինչ բավականին հանդարտ էր ընթանում ՀՀԿ-ի եւ 5 ոչ իշխանական ուժերի միջեւ, ապա գիշերով պատգամավորներին ինչ-որ բան են ասել, ինչը դրդեց դեպի ավելի ոչ կառուցողական դիրքորոշում: Պատահական չէ, որ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձանագրեց ՙԻնչքան վատ, այնքան լավ՚ բանաձեւի տրամաբանությունը` ոչ իշխանական ուժերի մոտ:
Ու այդ ՙինչ-որ բանը՚ սպասվում է դեռ մինչեւ մայիսի 19-ը, երբ ԱԺ բերվելու է նոր կառավարության ծրագիրը: Սակայն այդ ՙինչ-որ բանի՚ էպիկենտրոնը խորհրդարանի պատերից դուրս է:
ՙԻՆՉՈՒ ԳԼԽԱՐԿ ՉԵՍ ԴՐԵԼ՚ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Դեռ երկուշաբթի երեկոյան հայտնվել էր իդիոտիզմի գագաթնակետ մի փաստաթուղթ` Ֆրանսիայի նախագահին եւ Ֆրանսիայի դեսպանին ուղղված ՙքաղաքացիական հասարակության՚ բաց նամակը, ուր վրդովվում էին, թե այդ ինչո±ւ Մաշտոցի պուրակի անունը դրվելու է Միսաք Մանուշյանի անվամբ, ու Ֆրանսուա Օլանդին ասվում էր, որ եթե նա մասնակցի անվանակոչության արարողությանը, ապա դրանով կմասնակցի սահմանադրական կարգի ահավոր ոտնահարմանը:
Նախ` գլխավոր պողոտայի համապատասխան հատվածը Մաշտոցի պուրակ անունը ստացել է ոչ թե պաշտոնապես, այլ անցյալ տարվա սկզբներին, երբ այդտեղ բողոքի ակցիաներ էին` ընդդեմ առեւտրային տաղավարների տեղադրման:
Մաշտոցի պողոտային հարելու հանգամանքով լրագրողներն առաջինը հակիրճ լինելու համար սկսեցին օգտագործել ՙՄաշտոցի պուրակ՚ անունը, եւ այն բավականին տարածվեց: Իսկ հիմա արեւմտամետ ԶԼՄ-ները նաեւ միտումնավոր անվանակոչություն տերմինի փոխարեն սկսեցին օգտագործել անվանափոխություն տերմինը: Եվ նախագահների ժամանումից առաջ պուրակում հայտնվեցին ագրեսիվ ակտիվիստները, ոստիկանության ժամանումից հետո էլ կոնֆլիկտը տաքացավ շատ արագ, քանզի ոստիկաններին մայր հայհոյեցին: Դե, պարզից էլ պարզ է, որ պուրակի անունը զուտ պատրվակ էր, եւ ակտիվիստները եկել էին հենց բախում հրահրելու հանձնարարությամբ: Իսկ քանի որ Միսաք Մանուշյանի կենսագրությունում ոչ միանշանակ դրվագներ չկան, նա բոլոր տեսակետներից դրական կերպար է, մոգոնեցին տխմարաբանություն, թե տեսեք-տեսեք հանրային քննարկում չի անցկացվել: Դա շատ նման է քրեական աշխարհում տարածված հայտնի գործելակերպի` եթե պետք է անպայման կոնֆլիկտ սարքել, ապա կարող են ընդհուպ հետաքրքրվել, թե ՙինչու գլխարկ չես դրել՚: Ու պուրակում տեղի ունեցած անկարգությունը հենց այդ ՙինչու գլխարկ չես դրել՚ գործելակերպն է: Բայց դա, պատկերավոր ասած, դեռ ՙժուռնալն՚ է, իսկ ՙկինոն՚ նախատեսված է ավելի ուշ` մայիսի 18-ին:
Մայիսի 18-ին նշանակված է ՙընդդեմ պուտինիզմի՚ անունը կրող ակցիա, որին նոր չէ, որ նախապատրաստվում է ՙքաղաքացիական հասարակությունը՚, այդ թվում եւ օգտագործելով ՙՖեյսբուքի՚ հնարավորությունները: Ի դեպ, նույն օրը Ռուսաստանի լիբերաստները մտադիր են նույն` ՙընդդեմ պուտինիզմի՚ կարգախոսով Ռուսաստանի տարբեր քաղաքներում ակցիաներ անել, այնպես որ, դա ունի միասնական ամերիկյան ռեժիսոր եւ հրահանգիչ: Կոնկրետ մեր պարագայում բառիս բուն իմաստով ՙզորահավաք՚ է հայտարարված. ամսի 18-ին նույն ՙկաթսայում՚ են եփվելու միաժամանակ Ժիրայր Սէֆիլյանի ու Ալեք Ենիգոմշյանի պես դրական վարկանիշ ունեցողները եւ տարատեսակ սաքունցները: Դե, իհարկե, առանց Հայրիկյանի, որեւէ հակառուսական ակցիա չի կարող լինել: Ու նաեւ շատ շտապ հարթվում են բոլոր տեսակի կոնֆլիկտները արեւմտամետ ամբողջ ճամբարում` սկսած ՙչափավորներից՚, վերջացրած բացահայտ գենդերաստներով: Նույնիսկ միջնորդավորված ձեւով կազմակերպվում է ՙերկխոսություն՚ այն տղաների միջեւ, ովքեր անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին քոթակել էին համասեռամոլների դրոշով ՀԱԿ-ի երթին եկած թափթփուկներին եւ այդ թափթփուկների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել քոթակողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար... Այսինքն` դժվար չէ կռահել, որ եկել է հրահանգ` պիտի հավաքվեն բոլորը, բոլորը, բոլորը եւ մայիսի 18-ին հարթ ու համերաշխ անեն այն, ինչը նախատեսված է սցենարով: Ու, թերեւս նաեւ սցենարը կախված է քանակից: Եվ եթե երեկ ընդամենը 15 ՙքաղաքացիական ակտիվիստները՚ այդպիսի առաջին հայացքից չպատճառաբանված ագրեսիա դրսեւորեցին Մաշտոցի-Մանուշյանի պուրակում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ագրեսիվություն է սպասվում իրար գլխի հավաքված ամբողջ արեւմտամետ զանգվածից:
Ու վերադառնալով խորհրդարան, պարզապես արձանագրենք` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, սպասելով թե ինչ կլինի մայիսի 18-ին, առայժմ որդեգրել են ՙոչ մերոնց, ոչ ձերոնց՚ դիրքորոշումը` ձեռնպահ քվեարկությամբ, որպեսզի կիրակի 18-ի արդյունքներով կամ կարծրացնեն, կամ մեղմացնեն հարաբերությոնները ՀՀԿ-ի հետ: Դե, իսկ ամբողջովին ՙնարնջագույն՚ ՀԱԿ-ի ու ՙԺառանգության՚ պարագայում ամեն ինչ պարզ է ու ակնհայտ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՈՄԲԻՆ
Սակայն վերադառնանք փոքր-ինչ ետ` դեպի մայիսի 10-ը, երբ շաբաթ օրով տեղի ունեցավ ՀԱԿ երիտասարդների բավականին շքեղ համագումարը, որն իր ներկայությամբ պատվեց անձամբ առաջնորդը` ԼՏՊ-ն: Երբ լրագրողները հարցրել էին ՙազգընտիրին՚, թե ինչ պատգամ ունի երիտասարդ կուսակիցներին, նա պատասխանել էր, որ հենց իր ներկայությունն է պատգամ: ՙՀավերժ ողջ՚ առաջնորդ, սակայն ի տարբերություն այդ տիտղոսը հետմահու ստացած Վլադիմիր Իլյիչի, Լեւոն Ակոպիչը դա ստանձնեց կենդանության օրոք: Չնայած, խոշոր հաշվով, ՙքաղաքագիտական վերլուծության՚ ու ԲՀԿ-ին հակաիշխանական դաշտ ներքաշելու ծրագրի փայլուն տապալումից հետո ՀԱԿ առաջնորդի վիճակը քիչ է տարբերվում քաղաքական դիակից:
Բայց հարց է ծագում` թե ինչ նպատակով հանկարծ համագումարի հավաքեցին այն ջահելներին, ում մշտական գործառույթն էր աղմկալի կոնֆլիկտային ակցիաներ եւ ոստիկանության հետ բախումներ կազմակերպելը: Այն էլ` այդտեղ եկավ ԼՏՊ-ն անձամբ` զոմբիի պես քաղաքականապես հարություն առնելու մտադրությամբ: Եթե նայենք համագումարի ընդունած ՙլավաշ՚ հայտարարությունը, ապա ՙհանցագործ ռեժիմի՚ մահացու մեղքերի երկարաշունչ թվարկումից հետո կտեսնենք ինքնագովասանքի ցուցակ, թե համագործակցել են ոչ իշխանական երիտասարդական բոլոր տեսակի կառույցների հետ` ՀՅԴ-ով ու ԲՀԿ-ով սկսած, լիբերաստ-գենդերաստ գրանտածիծներով վերջացրած: Ու նաեւ` մի քանի կետից բաղկացած հանձնարարականներ ակտիվ ներկա լինելու ՙսոցիալ-ազատական գաղափարախոսության՚ շրջանակներում ամենուրեք` ՙՖեյսբուքից՚ սկսած, միջազգային կոմսոմոլներով վերջացրած: Ու ամենակարեւորը` ժամկետով ֆիքսված` համագումարը ՙՀանձնարարում է Երիտասարդական Կոնգրեսին մինչեւ 2014թ.-ի սեպտեմբերի 30-ը ձեւավորել երիտասարդությանը հուզող խնդիրների վերաբերյալ օպերատիվ արձագանքելու, տեղերում իշխանությունների հակաօրինական գործողությունների դեմ կազմակերպվող միջոցառումները առաջնորդելու կամ դրանց աջակցելու, կուսակցության ծրագրերն ու գաղափարախոսությունը տարածելու հնարավորություն ունեցող տարածքային երիտասարդական խորհուրդներ՚:
Էլի սեպտեմբերի 30-ը, գրողը տանի: Նույն սեպտեմբերի 30-ը, երբ իշխանությունը պետք է ավարտի ՍԴ հանձնարարությունը` կուտակային կոնսաթոշակի օրենքը Սահմանադրության հետ համապատասխանության բերելու... Հա, եւս մեկ հետաքրքիր պահ` ՀԱԿ երիտասարդների համագումարին հետեւեց տխրահռչակ ամերիկաթուրքական կադր, ԼՏՊ-ի երբեմնի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մտքերի տիրաժավորումը` Արցախի հարցի շուրջ: Ու դրա ամբողջ լեյտմոտիվը հետեւյալն է. ՙԵթե Ուորլիքի թվարկած կետերը համեմատենք 1997-ի փաստաթղթի հետ` այն փաստաթղթի, որ Հայաստանը ի վերջո մերժեց, այսինքն` այն, ինչ Տեր-Պետրոսյանը ուզում էր ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, կարելի է միայն եզրակացնել, որ 1997-ի փաստաթղթի պայմանները շատ ավելի ձեռնտու էին մեզ, քան այս 6 կետերը: Անկախ նրանից, թե հիմա այս կետերը ընդունել ենք, թե` ոչ, կամ Ղարաբաղը ինչ է ասում, ուրիշներն ինչ են ասում` պետք է նախ անդրադառնանք այն հարցին, որ այս փաստաթուղթը շատ ավելի վատն է, քան 1997 թվականի սեպտեմբերին բերված փաստաթուղթը, որի պատճառով նախագահ Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել: Իսկ դա շատ կարեւոր հանգամանք է` հասկանալու համար, թե ինչ ճանապարհ ենք անցել 1997-ից ի վեր, ինչ իրավիճակի առջեւ ենք այսօր եւ ուր կարող ենք լինել 10 տարի հետո՚: Այսինքն` էլի այն մառազմը, իբր ԼՏՊ-ի առաջարկածն ամենալավն է, եւ դեռ ՙազգովի՚ պետք է խնդրենք, որ վերադառնա: Բայց արդյո±ք ԼՏՊ-ի պես քաղաքական դիակի վերակենդանացման վրա ամերիկյան լուրջ փողեր են դրվում: Եվ արդյո±ք նույնիսկ ամենալուրջ փողը ի զորու է նրան վերակենդանացնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

