ՙՙՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ


Հայ շախմատիստներն այս օրերին մասնակցում են տարբեր մրցաշարերի` փորձելով լուրջ մրցակցություն ցուցաբերել ուժեղագույնների հետ պայքարում:
Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Հայ գրոսմայստերը կես միավոր է զիջում առաջատարներին` գրոսմայստերներ Կիրիլ Ստուպակին (Բելառուս), Ազեր Միրզոեւին (Ադրբեջան) եւ Սերգեյ Տիվյակովին (Հոլանդիա):
Իսկ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում սեւերով պարտության է մատնել առաջատարներից Թիմուր Գարեեւին եւ 3 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը:
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո 3 միավորով 185 մասնակիցների մեջ գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր են վաստակել եւս 9 մասնակիցներ, բայց նրանք Մովսիսյանին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 4 տուրերից հետո գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 2,5 միավորով ընթանում է երրորդ տեղում: Առաջատարը 3,5 միավոր հավաքած գրոսմայստեր Իրինա Կրաշն է: Միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը (Ուկրաինա) Ֆրանսիայի Գրոսեթո-Պրունիա քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 120 մասնակիցների մեջ բաժանել է 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանին շնորհվել է 5-րդ մրցանակը: Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա), հայտնում է Armchess-ը:
Իսկ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կմասնակցի շախմատի Norway Chess-2014 սուպերմրցաշարին, որտեղ Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, բուլղարացի Վեսելին Թոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ուկրաինացի Ալեքսանդր Գրիշչուկը, հոլանդացի Անիշ Գիրին եւ նորվեգացի Սիմեն Ագդեստեյնը: Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր Սերգեյ Կարյակինը, Մագնուս Կարլսենը զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ Լեւոն Արոնյանը եզրափակել էր լավագույն հնգյակը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում