ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻՆ ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՀԵԼ ՔԱՆԴԱԿԸ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻՆ
ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՀԵԼ ՔԱՆԴԱԿԸ, ԲԱՅՑ...


Առաջին անգամ չէ, որ հայ հասարակությունը եւ մտավորականությունը բարձրաձայնում է հուշարձանների նկատմամբ համապատասխան մարմինների անուշադրության եւ անբարեխիղճ վերաբերմունքի մասին: Բազմաթիվ հուշարձաններ կամ վնասված են, կամ էլ այնպիսի վայրում են, որ նայողը կմտածի, թե դրանք անարժեք ու անպետք են, որ հայտնվել են այդտեղ: Մինչդեռ դրանք իրենցից մշակութային մեծ արժեք են ներկայացնում: Որպես օրինակ նշենք Կարաբալայի արձանը, որին ստիպեցին այնքան դեգերել ամբողջ քաղաքում, որ վերջնական հանգրվանեց հագուստի խանութի հարեւանությամբ: Սա է իրականությունը, երբ արձանին չեն կարող տեղից տեղ շարժել, ինչ է, թե այն բարենպաստ վայրում չի գտնվում եւ ՙխանգարում՚ է մարդկանց անց ու դարձին, պարզապես ջարդ ու փշուր են անում: Այսպիսի ճակատագրի է արժանացել Դվին հյուրանոցի մոտ գտնվող քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած ՙԼեռնային պար՚ խմբաքանդակը, որը անցած տարի մոտավորապես այս շրջանում խուլիգանների թեթեւ ձեռքով թալանվել էր, քանի որ քանդակը պատրաստված է պղնձից: Մինչեւ օրս խմբաքանդակը նույն վիճակում է եւ այս ընթացքում համապատասխան մարմինների կողմից ոչինչ չի արվել վերականգնելու եւ ի վերջո քանդակի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Մի±թե համապատասխան մարմինները հերթական անգամ իրենց պահվածքով կասեն. ՙԴե ճակատագիր է, ինչ արած, ճակատագիրը փոխել չենք կարող՚:
Ինչեւէ, այս գործով ՀՀ նախագահից Երեւանի քաղաքապետին տրվել է հատուկ հանձնարարական, որպեսզի զբաղվի քանդակի ճակատագրով: Սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հույսը դրել է Դվին հյուրանոցի ներկայիս սեփականատիրոջ վրա, ով խոստացել է ՙաչքի լույսի՚ պես պահել քանդակը: Ո°չ քաղաքապետարանը, ո°չ հյուրանոցի սեփականատերը, ո°չ էլ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչինչ չեն արել:
Եվ այսպես էլ գործը միմյանց վրա ՙգցելով՚` գնում են առաջ` ՙպահպանելով՚ մշակութային արժեքները: Այս ամենով հանդերձ քանդակի հեղինակը հույս ունի, որ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկեն քանդակը վերականգնելու ուղղությամբ:
Չենք ուզում, որ մի քանի տարի անց Երեւանում մնան միայն կառուցված անճաշակ շենքեր եւ քանդված ասֆալտ, այլ ուզում ենք պահպանել այն ամենը, ինչը հայկական է եւ հայեցի, ինչպիսին ՙԼեռնային պարն՚ է` մեր միասնականության եւ հզորության խորհրդանիշը:

Կույտը մշակեց
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում