ՙԵՎ ՆՈՐԻՑ ԱՌԱՋ Է ՄՂՎՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԻ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ԵՎ ՆՈՐԻՑ ԱՌԱՋ Է ՄՂՎՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԻ ՈՒ
ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ


Դեռ նոր էր քիչ-քիչ սկսել մոռացության մատնվել գարնանային ցրտահարությունների պատճառած վնասի թեման, երբ կրկին սկսեց գլուխ բարձացնել ամեն տարի մոտավորապես այս ժամանակահատվածում կրկնվող կարկտահարությունների հարցը: Համենայնդեպս, երեկ, օրվա երկրորդ կեսին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, Վահրավար եւ Լեհվազ գյուղերում տեղացել է կարկուտ, որը, ըստ նախնական տվյալների, գրեթե ոչնչացրել է ցրտահարություններից փրկված խղճուկ բերքի մնացորդները, եկավ նորից հիշեցնելու կարկտահարություն կոչված մշտական արհավիրքի ու դրա դեմ տարվող կիսատ-պռատ պայքարի մասին:
Մեղրիի կարկտահարության հետ կապված` ԱԻՆ-ի կազմում գործող ՙՄԵՎԱՆԾ՚ (Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն) ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ այդ տարածքներն իրենց կողմից չեն վերահսկվում: Միեւնույն ժամանակ նույն ծառայության ղեկավարը նախօրեին ԱԻ նախարարի մոտ կայացած խորհրդակցութան ժամանակ տեղեկացրել էր, որ իրենց համակարգը, օրինակ, մայիսի 11-ին իր վերահսկողության տակ գտնվող Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացրել է 27487 կրակոց ու կանխել է այդ տարածքներում կարկտահարությունը: Միգուցեեւ այդ կառույցն ու վերջինիս հակակարկտային համակարգը կարկտահարությունը ինչ-որ չափով կարողանում են կանխել, չենք վիճում: Բայց այդ դեպքում էլ առաջ է գալիս հաջորդ հարցը` ծանոթ-մանո±թ է պետք մեջ գցել, թե± բախտի բան է ՙՄԵՎԱՆԾ՚ ՊՈԱԿ-ի վերահսկողության գոտում այս կամ այն համայնքի հայտնվելու եւ ինչ-որ չափով կարկուտից պաշտպանվելու համար: Նկատի ունենք հետեւյալը. մարտի սկզբներին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկացրեց. ՙԱյս տարվա ծրագրում նախատեսված է 80 հակակարկտային կայաններ, որոնցից 50-ըª Արմավիրի մարզում, 18-ըª Արարատում, 7-ըª Արագածոտնում եւ 5-ըª Լուռու մարզում՚: Բայց փաստն այն է, որ Հայաստանը կարկտից պաշտպանելու համար անհրաժեշտ 4000 կայանների փոխարեն` մինչ այս տեղակայվել են ընդամենը 400-ը, եւ այդ թիվն 80-ով ավելացնելը էականորեն վիճակը չի փոխում: Ավելի կոնկրետ, տարեկան 80-100 հակակարկտային համակարգ տեղադրելով` պարզ է, որ միայն 30-35 տարի հետո Հայաստանը կդառնա քիչ թե շատ պաշտպանված: Բայց չէ, հազիվ թե ամեն մի հակակարկտային կայանի կյանքը 10-20 տարուց ավել լինի: Դա նշանակում է, որ մինչ այս տեմպերով մի 35 տարում ողջ երկրով մեկ անհրաժեշտ չափով կայաններ տեղակայվեր, դրանց մի 60-70 տոկոսն արդեն հասցրած կլինեն շարքից դուրս գալ, այսինքն, էլի երկիրը հիմնականում կմնա անպաշտպան վիճակում:
Սրա հետ մեկտեղ մեկ այլ լուրջ խնդիր էլ կա: Գաղտնիք չէ, որ ժամանակակից հակակարկտային կայանները, որոնք հիմնականում գործում են սեղմված բութան գազով, հիմնականում ֆինանսական առումով համայնքների պատասխանատվության տակ են: Կայանի տարեկան նորմալ գործունեության համար անհրաժեշտ է մոտ 1200 կգ բութան պարունակող առնվազն մեկ լիարժեք լիցքավորում: Եթե մի քիչ էլ կարկուտը շատ եղավ, ապա երկրորդ լիցքավորման կարիքն էլ կզգացվի: Մինչդեռ մեկ անգամվա լիցքավորումը պահանջում է առնվազն 700-800 հազար դրամի ծախս, որը շատ համայնքների համար բավականին լուրջ մեծություն է: Ընդ որում, այդ կերպ առավելագույնը հնարավոր է մեկ կայանի հաշվին պահպանել մինչեւ 80 հեկտար տարածք, այսինքն` պետք է նաեւ հաշվարկել, թե ամբողջական պաշտպանության համար մեկ բնակավայրին քանի հակարկտային կայան է պետք:
Իհարկե, այս ծախսերի մի մասը կարող է եւ պետությունը վերցնել իր վրա, որը լուրջ օգնություն կլինի գյուղացուն, բայց նոր կայանների տեղակայմամբ հանդերձ` լրացուցիչ բավականին բարձր բեռ կդառնա պետական գանձարանի համար: Առավել եւս, եթե լինի հրաշք, ու Հայաստանում տեղակայվեն պահանջվող բոլոր չորս հազար կայանները, ապա դժվար չէ հաշվել, թե դրանք միայն մեկ անգամ լիցքավորելու համար ինչ ահռելի գումարներ են պահանջվելու: Ու սրա հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել անցած տարվա այն տխուր փաստը, որ կարկուտը մի լավ ջարդել էր անգամ Արարատյան դաշտավայրի այն բնակավայրերի հողատարածքները, որտեղ նման կայաններ տեղակայված էին:
Այլ հարց է, որ Հայաստանում այդպես էլ անհասկանալիորեն չեն մտածում վերադառնալ հակակարկտային հին` խորհրդային տարիների համակարգերին, երբ մեկ թնդանոթային կայանը ներկայիս 50-80 հա-ի փոխարեն պաշտպանում էր մոտավորապես 25-30 կմ շառավղով տարածք: Եթե դա վերածում ենք հեկտարների, ապա դժվար չէ տեսնել ներկայիս եւ նախկին համակարգերի ահռելի տարբերությունը` հօգուտ, բնականաբար, հին համակարգերի: Պատճառաբանությունը, որ այս հարցում բերվում է տարիներ շարունակ, այսինքն` թե հին համակարգերի շահագործումը թանկ արժեր, այս համեմատության կողքին պարզապես դառնում է ծիծաղելի:
Իհարկե, կա համակարգի ընտրության հարցում լուրջ եւ իրականում չեզոք փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն: Նման լուրջ եզրակացություն գոնե մենք չենք կարողանում հիշել: Մինչդեռ այդպիսով տարիներ շարունակ բավականին մեծ գումարներ (այդ թվում` պետական) ներդրվում է մի համակարգի ձեւավորման համար, որը, ինչպես նշեցինք, այդպես էլ չի կարող ապահովել պետության ամբողջական հակակարկտային անվտանգությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում