ԴՈՆԵՑԿ-ԼՈՒԳԱՆՍԿԸ ԿԱՆՑՆԻ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Արխիվ 12-16ԴՈՆԵՑԿ-ԼՈՒԳԱՆՍԿԸ ԿԱՆՑՆԻ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Եվ այսպեսª ժամանակավորապես Ուկրաինայի նախագահի աթոռն զբաղեցնող Ալեքսանդր Տուրչինովը խոստովանեց այն, ինչը վաղուց էր ակնհայտ: Այսպեսª նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպման ժամանակ Տուրչինովը հայտարարեց. ՙՈւկրաինայի արեւելքում ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու հնարավորություն չի տեսնում՚: Տարօրինակ է, որ սրա հաջորդ օրն իսկ նա նաեւ հայտարարեց, թե շարունակելու է ՙհակաահաբեկչական օպերացիան՚ Դոնեցկում եւ Լուգանսկում:ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ
Այն, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ուղղությամբ ուկրաինական բանակի, ՆԳՆ-ի, բենդերականների եւ արեւմտյան վարձկանների համատեղ պատժիչ արշավանքը որեւէ էական արդյունք չի տալու, կանխատեսելի էր դեռ այն պահին, երբ նոր-նոր էր հայտարարվում Կիեւի այդ ծրագրերի մասին: Բանակը, ինչպես եւ սպասվում էր, հիմնականում նախընտրեց հնարավորինս հեռու մնալ մարտական գործողություններից, որոշ դեպքերում էլ պարզապես անցան Արեւելքի կողմը: Մոտավորապես նույն տրամադրություններն էին ՆԳՆ հատուկ ջոկատներում: Իսկ այն բանից հետո, երբ գերության մեջ հայտնվեցին ինքնապաշտպանության ղեկավարներից մեկին առեւանգելու հրաման ստացած ՙԱլֆայի՚ երեք սպաներն ու Կիեւում տեւական ժամանակ պարզապես մոռացան նրանց մասին, ՆԳՆ հատուկ ջոկատների վերաբերմունքը նոր ՙիշխանությունների՚ նկատմամբ նույնիսկ թշնամական դարձավ:
Միայն ՙԱջ սեկտորի՚ բենդերականներն ու վարձկանները փորձեցին կռվել: Սակայն այն բանից հետո, երբ գերության մեջ հայտնվեց ամերիկյան վարձկանների ԿՀՎ-ական հրամանատարն իր մոտ մեկուկես տասնյակ ենթակաների հետ միասին, իսկ հետագա մարտերի ժամանակ էլ զոհվեց մոտ տասը մարդ, վարձկանների խմբերը, այսպես ասենք, սկսեցին նախընտրել կռվել միայն այն բնակավայրերում, որտեղ ինքնապաշտպանության ուժեր չկան: Ասենքª ՙԱջ սեկտորն՚ էլ հայտնվեց այդ վիճակում այն բանից հետո, երբ Սլավյանսկում մի քանի հարձակումներ խայտառակ ձախողումներ ունեցան: Դրանից հետո ¥ինչպես, ասենք, Մարիուպոլում¤ ՙԱջ սեկտորի՚ բենդերականներն իսկական ՙհերոսներ՚ են խաղաղ, անզեն բնակչության վրա զրահամեքենաներով գրոհելիս եւ անմիջապես էլ նախընտրում են ծլկել, հենց հայտնի է դառնում, որ տվյալ հատվածը ինքնապաշտպանությունը մարտիկներ է ուղարկում:
Սրա հետ մեկտեղ ձգձգվող արեւելյան պատժիչ արշավը նորանոր ռեսուրսներ է պահանջում, ինչը Կիեւը պարզապես չունի: ՌԴ-ն էլ արդեն անցնում է գազի մատակարարման կանխավճարային համակարգի, ինչը նշանակում է, որ եթե Կիեւը նախօրոք չվճարի, ապա պարզապես գազ չի ստանա, ու թե դրանից հետո ինչ տեղի կունենա ուկրաինական առանց այդ էլ կիսաշունչ սոցիալ-տնտեսական համակարգի հետ, դժվար չէ կռահել:
Փոխարենը Դոնեցկ-Լուգանսկի հանրաքվեներից հետո Արեւելքն է սկսել իրեն շատ ավելի վստահ զգալ եւ արդեն փորձում է պատերազմում ստրատեգիական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելª իր հերթին հայտարարելով Կիեւին ենթակա ուժերի նկատմամբ ՙհակաահաբեկչական օպերացիա՚ սկսելու մասին, նրանցից պահանջելով զինաթափվել եւ, որ հակառակ պարագայում կոչնչացվեն: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչքանով Դոնեցկ-Լուգանսկն այս սպառնալիքները կկարողանա կյանքի կոչել ու իր փորձը ծավալել նաեւ հարեւան մարզերումª Խարկովից մինչեւ Օդեսա (երեկ հայտարարվեց Նովոռոսիայի հանրապետության ստեղծման մասին): Սակայն ակնհայտ է, որ արեւելյան բանակը սկսում է ուղղակի աչքի առաջ հզորանալ, ինչն այդ երկու նորաստեղծ հանրապետությունների եւ ՌԴ-ի միջեւ առկա ծավալուն եւ գրեթե անվերահսկելի ցամաքային կապի առկայության պարագայում, ինչ խոսք, պատահական չէ:
ԵԱՀԿ-Ի ԱՆԻՄԱՍՏ ՙՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ՚
Թերեւս հենց այդª Դոնեցկ-Լուգանսկի ինքնորոշումն արագորեն, այսպես կոչված, ողջ Մալոռուսիայի վրա տարածվելու ռեալ հեռանկարները եւ Ուկրաինայի գազամատակարարման դադարեցման արդյունքում նաեւ այդ երկրով դեպի Եվրոպա գազի տարանցման հետ կապված անորոշություններն են, որ ԵՄ-ին պարտադրեցին արագորեն ԵԱՀԿ-ի միջոցով առաջ քաշել Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման նոր ՙճանապարհային քարտեզ՚, որն արդեն արժանացել է նաեւ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիեւի հավանությանը: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դրանով նախատեսված միջոցառումները ¥բռնությունից հրաժարվել, զինաթափվել, ազգային երկխոսություն եւ մայիսի 25-ին նախագահական ընտրությունների անցկացում¤ հազիվ թե իրականան: Այն պարզ պատճառով, որ Արեւելքը չի զինաթափվի, քանի դեռ զինված է մնում ՙԱջ սեկտորն՚ ու նրա բազայի վրա ստեղծված եւ գործնականում ուկրաինական սահմանադրությանը որեւէ կերպ չհամապատասխանող Ազգային գվարդիան: Իսկ ՙԱջ սեկտորին՚ զինաթափելու հնարավորություն, ով էլ, որ այդ ընտրություններում հայտարարվի ՙհաղթող՚, պարզապես չունի:
Իհարկեª բոլորովին այլ վերաբերմունք եւ իրավիճակ կարող է ձեւավորվել Կիեւում, եթե ԱՄՆ-ը պահանջի անվերապահորեն կատարել այդ ՙճանապարհային քարտեզը՚: Բայց հասկանալի է, որ նման բան չի լինի շատ պարզ պատճառով. Օդեսայի եւ Մարիուպոլի կոտորածներից հետո ՙճանապարհային քարտեզով՚ նախատեսված ՙազգային երկխոսության՚ շրջանակներում առավելագույնը, որին կհամաձայնի Արեւելքը, դա, որպես ինքնուրույն պետական միավոր, Կիեւի հետ ֆեդերատիվ հարաբերությունների մեջ մտնելն է, այն էլª ցանկացած պահի միակողմանիորեն այդ ֆեդերացիայից դուրս գալու իրավունքով: Դա, ըստ էության, ջուրն է լցնում այն բոլոր ջանքերն ու միլիարդները, որոնք ԱՄՆ-ը տարիներ շարունակ ներդրել է Ուկրաինայումª վերջինիս իր վերահսկողության տակ առնելու համար: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՀԿ-ի այս ծրագիրը Վաշինգտոնի եւ Կիեւի համար ունի մեկ նպատակ. ինչ-որ կերպ իրականացնել ընտրություններ եւ ներկայիս ուկրաինական ՙիշխանություններին՚ լեգիտիմության գոնե աննշան շղարշ տալ:
Սակայն խնդիրն այն է, որ դա գործնականում Դոնեցկ-Լուգանսկի հետ հարաբերություններում բան չի փոխում: Ներկայիս դե ֆակտո նախագահը, չունենալով որեւէ լեգիտիմություն, ձեռնարկեց դեպի Արեւելք այս պատժիչ արշավանքը եւ դրանից ավելին, թեկուզեւ ունենար 100 տոկոսանոց լեգիտիմություն, նա անել չէր կարող: Այսինքնª ԱՄՆ-ին այդպես էլ չի հաջողվում Դոնեցկ-Լուգանսկի ՙհարցը լուծել՚ ոչ թե Տուրչինովի լեգիտիմության պակասի, այլª հնարավորությունների բացակայության պատճառով: Իսկ ընտրությունները եւ նոր ՙնախագահի՚ ի հայտ գալն այդ ուժային փոխհարաբերությունները որեւէ կերպ չեն փոխում: Եվ արդյունքում էլի վերադառնում ենք այս պահին ձեւավորված իրավիճակին. Դոնեցկ-Լուգանսկի հանրապետությունները փորձում են պատերազմում ստրատեգիական նախաձեռնությունը վերցնել ու առաջիկայում կփորձեն ծավալվել ողջ Մալոռուսիայի վրա, ինչին գործուն պատասխան ԱՄՆ-ու Կիեւն այդպես էլ չեն կարողանում գտնել:

