Այս անգամ մեզ բավականին զարմացրեց երկօրյա այցով մեր երկիր եկած Ֆրանսիայի նախագահ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ.

Արխիվ 12-16

Այս անգամ մեզ բավականին զարմացրեց երկօրյա այցով մեր երկիր եկած Ֆրանսիայի նախագահ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ. ՙԵս ուշադիր եմ, որ Հայաստանին երկու ընտրության առջեւ չկանգնեցնենք, որն ի վերջո հակասություն կստեղծի` ի դեմս Ձեր երկրի շահերի: Մենք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ այդ մասին նույնպես խոսել ենք 2013թ. հոկտեմբերին` Ֆրանսիա կատարած նրա վերջին այցի ընթացքում եւ այստեղ ժամանման ճանապարհին: Մենք պետք է ստեղծենք Եվրոպա-Հայաստան համագործակցության ասոցիացիա, բայց այնպես, որ այն չհակասի Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի հետ Հայաստանի հեռանկարներին: Կարծում եմ` կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել` ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը միաժամանակ կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին, եւ որը ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի` մասնավորապես մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության եւ ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում՚: Պատկերացնում եք` մեզ առաջարկում են եզակի բացառիկ տարբերակ, միայն թե եվրաասոցացվենք: Էլ դեմ չեն, որ Մաքսային ու Եվրասիական միություն մտնենք, էլ առաջվա պես չեն ասում` կամ մեր հետ, կամ` ռուսների: Չէ, երեւի թե, մեր երկրի դիրքն ու տեղը շատ ավելի կարեւոր է, քան ի վիճակի ենք պատկերացնել, որ եվրոպացիներն այժմ Ֆրանսիայի նախագահի շուրթերով երգում են ՙթեկուզ ուրիշ գրկից, միայն արի°, արի°՚: Դե, բայց ինչ գայթակղիչ տարբերակներ էլ առաջարկեն` վերջին ՙԵվրատեսիլի՚ գարշանք հաղթողի հանգամանքը պարզորոշ հուշում է վարքագծի ամենաողջամիտ տարբերակը` տո դուք էլ, ձեր եվրաասոցացումն էլ, ձեր եվրաարժեքներն էլ, այդ ամենը թող ձեր գլխին կպչի, մեզ դա ձրի էլ պետք չէ:
Իսկ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ բավականին խուճուճ ձեւով ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի ԲՀԿ-ի դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ. ՙԵս չեմ ուզում դեմ քվեարկել, ես չեմ ուզում նաեւ ձեռնպահ մնալ: Շատ հիմնավորված եւ արդարացված կլինի ասել կառավարությանը, որ մենք ձեռնպահ ենք լինելու... Ոչ թե ձեռնպահ, այլ չենք քվեարկելու՚: Հիմա ով գլուխ հանեց Վարդան Սիվիլիթասիչի զարմանալի խուճուճաբանությունից: Զարմանալի է, ինչպես է հնարավոր այդ աստիճանի  խուճուճացնել սեփական մտքերը, որ միանգամից պարզ չդառնա` կո±ղմ ես, դե±մ ես, ձեռնպա±հ ես: Մի±թե ավելի ազնիվ չէր լինի ուղղակիորեն ասել` հարգելի կուսակիցներ, ես ուզում եմ, որ ամեն ինչ անեք, որպեսզի տապալեք կառավարության ծրագրի ընդունումը, դրա համար ձեզ ասում եմ` մի մարդու պես բոյկոտեք: Ի վերջո, հո դուզ խոսալն էլ շանտղություն չի±:
Բավականին զարմանալի բաներ է հայտարարել ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ. ՙՄենք` հայերս, ՙինդիվիդուալիստներ՚ ենք, երբեք չենք կարող գտնել մեկին, որը համատեղի, բավարարի բոլորի անձնական հավակնությունները, դառնա բոլորի նախագահը: Այսինքն` հայը իր տեսակով ապակենտրոն է՚: Այն, որ ՀՅԴ-ն ապակենտրոն է ըստ սեփական կանոնագրի, դա գիտենք: Բայց որ հա±յն է ապակենտրոն... Չլինի± Ռուստամյանը վերհիշելով ՙով դաշնակ չի, հայ չի՚ տխրահռչակ կարգախոսը, լրջորեն հավատացել է դրան, ու հիմա էլ մտածում է, որ բոլոր հայերը դաշնակ են, հետեւաբար պետք է հետեւեն ՀՅԴ կանոնագրին ու լինեն ապակենտրոն: Երեւի թե, ՀՅԴ կանոնագրով առաջնորդվելը շատ էական է ազդում ոմանց մտածողության վրա` մտքերն ու տրամաբանությունը դարձնելով լրիվ ապակենտրոն:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում