ՙՙՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ
Արխիվ 12-16ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ
ԱԺ-ում ՙԱռեւտրի եւ ծառայությունների մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քնարկումների ժամանակ հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի այն պնդումը, թե նախագիծը նպատակ է հետապնդում կրճատել ստվերը, բուռն քննարկվեց, իհարկե, ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ շրջանակում: Մինչդեռ ԱԺ նիստերի դահլիճում ձախաթեւյան ընդդիմությունը մեկ մարդու պես բացակայում էին դահլիճից ու բացարձակ հետաքրքրված չէին խնդրի քննարկմամբ: Ի վերջո, ընդդիմության պատկերը փրկեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով գալով դահլիճ` մի պահ հիշեցրեց, որ մեր խորհրդարանում էլ, բացի ՀՀԿ-ից, այլընտրանքից ու ՀՀԿ-ին քաղաքական ապահարզան տված ՕԵԿ-ից, կա նաեւ ընդդիմություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

