ՙԵԹԵ ՄՆԱՅԻՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ, ՊԱՐՏԱԴԻՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՐ
Արխիվ 12-16ԵԹԵ ՄՆԱՅԻՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ, ՊԱՐՏԱԴԻՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՐ
Ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի փոխարինումը կամավորով, կատարվեց բացառապես ՀՀԿ խմբակցության պատգամավորների շնորհիվ, քանի որ բոլոր այլ խմբակցությունների պատգամավորները կամ դեմ էին, կամ` ձեռնպահ: Այդ կապակցությամբ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ի պատգամավորները նույնպես վարվեին այնպես, ինչպես ԲՀԿ-ականները կամ ընդդիմադիրները, ապա քաղաքացիները պետք է շարունակեին վճարել աշխատավարձի 5 տոկոսը, իսկ չվճարողների նկատմամբ պետք է հաշվարկվեին տույժեր եւ տուգանքներ: Մի խոսքով, եթե հասարակությունը մնար ԲՀԿ-ի կամ ընդդիմության հույսին, կուտակայինից պարտադիր բաղադրիչը դուրս չէր գա: Հ. Հակոբյանն ակնարկեց, որ քառյակը ու նրանց միացած ՕԵԿ-ը հենց այդ նպատակն էին հետապնում, որպեսզի կրկին բորբոքեն կրքերը` կուտակայինի շուրջ, քանի որ հասարակական մթնոլորտի առողջացումը ձեռք չի տալիս նրանց, ովքեր պղտոր ջրում ձուկ որսալու ախորժակ ունեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

