«ԴԵՄ ԵՄ ԱՆՀԻՄՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16«ԴԵՄ ԵՄ ԱՆՀԻՄՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Եթե Ֆրանսիայի նախորդ նախագահը Հայաստան այցելելով` տեսավ, որ ՀՀ որոշ քաղաքացիներ` ՀԱԿ-ի պաշտպանները` անլվա ու դժգոհ, Ազատության հրապարակում վրանների տակ են գիշերում, ապա այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի ագրեսիվ շերտի հետ ծանոթացավ: Կամ հյուրասեր ազգը վերածվել է չտեսի, կամ էլ` Ֆրանսիայի նախագահին խառնել են Թուրքիայի նախագահի հետ: Երեկ Երեւանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ կոչելու արարողությանը, որին ներկա էին գտնվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը, որոշ բնապահպան ակտիվիստներ փորձում էին խոչընդոտել, թե դեմ են վերանվանմանը: Մինչ հավաքվածները սպասում են երկու երկրների նախագահներին, ակտիվիստները բախվեցին ոստիկանության հետ, ովքեր ստիպված եղան բնապահպաններին հեռացնել պուրակից, բայց ինչպես միշտ «տուժեց» ոստիկանը, ով արժանացավ ակտիվիստների հայհոյանքներին: Կատարվածի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով պատասխանեց մեկ նախադասությամբ.
- Ես դեմ եմ հայհոյանքներին, դեմ եմ ծեծկռտուքներին եւ դեմ եմ անհիմն առարկություններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

