ՕԵԿ-Ի ԵՐԳԸ ՔԱՌՅԱԿԻՆ ՄԻԱՆԱԼ-ՉՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ի ԵՐԳԸ ՔԱՌՅԱԿԻՆ ՄԻԱՆԱԼ-ՉՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ոչ իշխանականների համագործակցությունը կարծես թե հասնում է իր վերջակետին: Սակայն հետաքրքիր է, թե ինչու մինչ օրս ընդդիմության շարքերը համալրած ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունն առաջարկ չի արել` միանալու քաղաքական քառյակին: Ինչպես նշեց ՕԵ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ.
-Մենք միշտ համագործակցել ենք քաղաքական ուժերի հետ: Քիչ առաջ առաջարկ ներկայացրեցինք, որի հետ կապված` մեր գործընկերները դրական արձագանքեցին: Մինչ օրս մենք բոլորի հետ համագործակցել ենք եւ բոլորի հետ համագործակցելու ենք: Մեր ոչ իշխանական գործընկերները դիմել են մեզ առաջարկութամբ, եւ մենք էլ իրենց առաջարկն ենք պաշտպանել: Ցանկացած խնդրի հետ կապված համագործակցությունը, որը ժողովրդի կյանքը դեպի լավը կտանի, ողջունելու ենք: Քաղաքական մեր համագործակցությունը լինելու է բաց եւ թափանցիկ: Կամ մեր կողմից կլինի նախաձեռնություն եւ կսպասենք մեր գործընկերների համապատասխան քայլերին, կամ մենք նրանց նախաձեռնություններին կարձագանքենք:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

