ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ
ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Ինչպես նա նշեց. ՙՕլանդի այցն, ինչ խոսք, հետաքրքրական էր, որովհետեւ Ֆրանսիայի նախագահը շրջայց է կատարում Կովկասյան տարածաշրջանում: Ըստ էության, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր` Ֆրանսիան շահագրգռված է լուծել Ղարաբաղյան խնդիրը: Պետք է նշեմ, որ Արեւմուտքն ավելի շահագրգռված է, որ տվյալ խնդիրը լուծվի:
Պարզ է, որ արեւմտյան տերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հետ պահեն մեր տարածքը ռուսական ազդեցությունից: Սակայն միեւնույն ժամանակ նրանք քաջ գիտակցում են, որ Հայաստանը հետ չի կանգնի Ռուսաստանի հետ համագործակցելու գաղափարից՚:
Չնայած Արեւմուտքը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը, այնուամենայնիվ, Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենց համար հարցի լուծումն Ադրբեջանի շահերից է բխում: Այն հարցին, թե Ուորլիքի հայտարարության ֆոնի վրա Օլանդի այցը կարո±ղ է հանգեցնել հարցի այնպիսի լուծման, որն այդքան էլ ընդունելի չի լինի մեզ համար, բանախոսը նշեց. ՙԵս չեմ գտնում, որ հայաստանյան դիվանագիտությունն այնքան թույլ կարող է գտնվել, որ թույլ կտա հարցը լուծվի` հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ ամեն ինչ կարվի, որ Ղարաբաղյան հարցը լուծվի այնպես, ինչպես պահանջում է պատմական արդարությունը եւ մենք: Բնական է, որ հարցի լուծումը չի կարող արագ լինել եւ հենց Արեւմուտքն էլ է դա շատ լավ հասկանում: Իմ կարծիքով, նման հայտարարություններով նրանք փորձում են ստուգել, թե° ներքին եւ թե° արտաքին լսարանի արձագանքները: Այդ արձագանքներից հետո նրանք կգծագրեն իրենց հերթական գործողությունները՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

