ՕԼԱՆԴԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ, ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Արխիվ 12-16ՕԼԱՆԴԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ, ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Վրաստանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պատճառով տարածաշրջանում ստեղծված դժվար իրադրությունից դուրս գալու փորձերին: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք միասին փնտրում ենք ուղիներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար և մենք այս հարցում հույս ենք կապում նաև Վրաստանի հետ»,-ասել է նա:
Օլանդը հիշեցրել է, որ իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմ է և ցանկանում է համագործակցել Վրաստանի հետ` Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու հարցում:

