ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ
Արխիվ 12-16ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՉԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ
Հետաքրքիր է՝ Վրաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել է ոչ թե նախագահը կամ վարչապետը, այլ՝ արտգործնախարար Մ. Փանջիկիձեն: Իսկ Հայաստանում Օլանդին դիմավորել է Ս. Սարգսյանը, Ադրբեջանում՝ փոխվարչապետը:
Վերջինս ֆրանսիացի բարձրաստիճան հյուրին հրավիրել է նույն օդանավակայանի VIP սրահի ընդունարան, որտեղ սակայն այնքան էլ VIP պայմաններ չեն եղել, ինչի մասին փաստում է համապատասխան տեսանյութը: Այդ հանգամանքը քննարկման առարկա է դարձել վրացական ԶԼՄ-ներում:
Շատերը Վրաստանի իշխանություններին քննադատել են Ֆրանսիայի նախագահին ոչ պատշաճ կերպով հյուրընկալելու համար, ինչն, իհարկե, հասկանալի է, քանի որ, գոնե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքմանն ընդառաջ, ԵՄ անդամ Ֆրանսիայի ղեկավարի համար իրոք որ կարելի էր ավելի բարձր մակարդակի ընդունելություն կազմակերպել:

