Սոցիոլոգ. «ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ՍԱՌԸ ՍՐՏՈՎ, ԻՍԿ ՏՂԱՄԱՐԴԸ ՏԱՔ ՍՐՏՈՎ»
Արխիվ 12-16Սոցիոլոգ. «ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ՍԱՌԸ ՍՐՏՈՎ, ԻՍԿ ՏՂԱՄԱՐԴԸ
ՏԱՔ ՍՐՏՈՎ»
Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է, որը Հայաստանում սկսել են նշել վերջին տարիներին: Անձի հոգեբանական զարգացվածության և ընդհանրապես մարդու համար մեծ նշանակություն ունի ընտանիքը, հատկապես հոր դերակատարությունը , որպեսզի և՛ տղա և՛ աղջիկ երեխաները հասարակությանը պիտանի մարդ մեծանան: «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հենվելով վերջին 20 տարիների ընթացքում կատարված հետազոտություններր արդյունքերի վրա փաստում է, որ թմրամոլների, հանցագործների, սեռական շեղում ունեցողների 75 տոկոսը կամ չեն ունեցել հայր, կամ մեծացել են անբարենպաստ ընտանիքներում: Ա. Ադիբեկյանի տվյալներով վերջին շրջանում մեծացել է ամուսնալուծությունների թիվը` «Կանաց շրջանում 750 հազարը ամուսնացած են, 50 հազարը` ամուսնալուծված, 320 հազար կին ընդհանրապես չի ամուսնացել, իսկ 182 հազար կին համարվում է այրի: Այսինքն` 4 կանացից երեքը ամուսնացած են, մեկը կամ ամուսնալուծված է կամ այրի»,-փաստում է սոցիոլոգը և հավելում, որ Հայաստանում մեծացել է նաև միայնակ մայրերի թիվը, որոնք կազմում են ամուսնացած կանանց 15 տոկոսը`մոտ 125 հազար հոգի: Նման արդյունքեր ստացվել են 2010-2013 թվականներին կատարված հետազոտությունների արդյունքում:
Պատասխանելով «Իրավունքի» այն հարցին, թե որո՞նք են ամուսնալուծությունների գլխավոր պատճառները Ահարոն Ադիբեկյանը ընդգծեց, որ ամուսնացած զույգերը չունեն պատկերացում, թե որն է իդեալ ընտանիքի, իդեալ կին, կամ ամուսինը և իդեալ հարաբերությունները: «Կինն իր ընտրությունը պետք է կատարի սառը սրտով, ուղեղով, որովհետև նա ընտրում է իր ապագ երեխաներին պահողին , իսկ տամարդը` տաք սրտով, քանի որ նա պետք է ջերմություն տա ընտանիքին: Եթե տղան իր ընտրությունը կատարում է հաշվենկատությամբ, իսկ աղջիկը քմահաճությամբ` ապա վաղ թե ուշ այդ ամուսնությունը ավարտվում է ամուսնալուծությամբ»,-ասում է սոցիոլոգը: Ընտանիքների կայացման և պահպանման գործում Ահարոն Ադիբեկյանը կարևորում է պետության դերը և պետությունն է, որ պետք է խրախուսի ամուսնացած զույգերին, որպեսզի նրանք ունենան 3 և ավել երեխաներ:Ընտանիքի կայացման գործում կարևոր է նաև, որպեսզի դպրոցներում դասավանդվի առարկա , որը կվերաբերի ընտանիքի պլանավորմանը, քանի որ շատ երիտասարդ աղջիկներ դպրոցն ավարտելուց հետո ամուսնանում են չիմանալով ինչ է ընտանիքը, ինչպես պետք է դաստիարակել երախաներին և այլն: Ամուսնալուծությունների դեպքում տուժողը կինն է`սովորաբար ամուսնալուծված տղամրդիկ ամուսնանում են, իսկ ամուսնալուծված կանայք հազվադեպ են ամուսնանում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՅԱՆ

