21-րդ դարում քաղցկեղի հայտնաբերումը չի կարելի համարել դատավճիռ
Արխիվ 12-1621-րդ դարում քաղցկեղի հայտնաբերումը չի կարելի համարել դատավճիռ
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ փաստում է, որ այժմ Հայաստանում մեծ թվով կանայք սկսել են զբաղվել իրենց առողջությամբ, նույնը վերաբերվում է նաև տղամարդկանց, ինչը նախկինում այդպես չէր: Նրա խոսքով`հատկապես երիտասարդներն են, որ հետևում են իրենց առողջությանը և ավելի հաճախ են այցելում բժշկի: Կենտրոնում օրեկան կանաց մոտավորապես 30 տոկոսը այցելում է միայն հետազոտվելու նպատակով, ինչն էլ օգնում է բժիշկներին, որպեսզի նրանք ավելի վաղ ի հայտ բերեն կանաց մոտ առողջական խնդիները, հատկապես քաղցկեղը: «Մոտ 4 հազար կանայք եկել են բժշկի ուղղակի հետազոտվելու և նրանց մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որը գնվում էր զարգացման վաղ փուլում , նրանք բոլորը ստացել են բուժում: Սա մեզ համար շատ ուրախալի է, որովհետև այդ կանայք ապրում են: 17 տարիների ընթացքում կենտրոնում հետազոտել ենք 350 հազար կանանց, որոնցից 185 հազարը` հետազոտվել է կրծքագեղձի քաղցկեղի համար: Նրանց մեջ հայտնաբերվել է 9 հազար կանայք ովքեր ունեցել են կրծքի քաղցկեղ, իսկ մնացած 5 հազարը` մեզ դիմել են արդեն հիվանդության 3-րդ, 4-րդ փուլում »,-տեղեկացնում է Խաչանուշ Հակոբյանը:
Եթե կինը չունի առողջական գանգատներ , ապա պարտավոր է տարին մեկ անգամ դիմել բժշկի ` մամոգրաֆիկ հետազոտության և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման տեստ անցնելու համար:Այս երկու հետազոտություններն անցնելու դեպքում ըստ Խաչանուշ Հակոբյանի կնոջ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կազմում է փոքր տոկոս: Կանայք ամենաշատը մահանում են կրծքագեղձի քաղցկեղից , իսկ երկրորդ տեղում արգանդի պարանոցի քաղցկեղն է: «21-րդ դարում քաղցկեղի հայտնաբերումը չի կարելի համարել դատավճիռ, մանավանդ, որ այն զարգացման վաղ փուլում է, իսկ այդ դեպքում կատարում ենք ասեղային լոկալիզացիա և հեռացնում է քաղցկեղը»,-հավելում է Խ.Հակոբյանը:
Նրա տվյալներով վերջին 17 տարիների ընթացքում գրանցվել է տղամարդկանց քաղցկեղի 17 դեպք: Բժիշկ – ռադիոլոգ Գայանե Հովակիմյանը նույնպես փաստում է, որ 35-40 տարեկան կանայք պարտավոր են տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն, եթե նախկինում այս հետազոտությունն անցնում էին միայն 40 տարեկանից հետո, ապա այսօր կրծքագեղձի քաղցկեղի երիտասարդացման պատճառով հետազոտվում են 35 տարեկանից:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

