ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒ ՋՀԱՆԴԱՄ, ԹԵ ԹՐԱՇՈՎ, ԿԱՄ ԿԻՍԱՄԵՐԿ ԲԵՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
Արխիվ 12-16ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒ ՋՀԱՆԴԱՄ, ԹԵ ԹՐԱՇՈՎ, ԿԱՄ ԿԻՍԱՄԵՐԿ ԲԵՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստՈՒՄ Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
2013 թվականին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման իր առաքելությունը, պատրաստել եւ օրական 24 ժամ հեռարձակել է հեռուստահաղորդումներ «Առաջին» եւ արբանյակային ալիքներով: 2013 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված պահանջներին համապատասխան պատրաստել եւ հեռարձակել է թեմատիկ տարբեր ուղղություններով հաղորդումներ` նպատակ ունենալով առավելագույնս բավարարել հանրության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները եւ ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը:
2013թ. ընթացքում «Առաջին» ալիքի եթերով հեռարձակվել են 8,733.9 ժամ, իսկ արբանյակային ալիքի եթերով՝ 8,733.7 ժամ ընդհանուր ծավալներով հեռուստահաղորդումներ:
Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն, այնուհետեւ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ: Մասնավորապես պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղեց այսուհետ եվրատեսիլին մասնակցելու նպատակահարմարության մասին նշելով, որ ինչպես այս տարվա արդյունքը, այնպես էլ Ադրբեջանի հաղթանակը՝ նախկինում ցույց են տալիս, որ եվրատեսիլում չկա արդար գնահատական այլ հաղթողները որոշվում են այս կամ այն գործոնի ազդեցության ներքո: Բաբուխանյանը նշեց, որ շուրջ մեկ ամիս ստիպված էր հանրությունը շփվել անբարոյականության հետ՝ եվրատեսիլի հարթակում: Այդ հարցին Ռ. Ջաղինյանը պատասխանեց, որ կարեւորը հաղթանակը չէ այլ լավ մասնակցությունը եւ եվրատեսլիը համարվում է եվրոպական ամենահայտնի մրցույթը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

