ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՏՆՎԵՑ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ
Արխիվ 12-16ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՏՆՎԵՑ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ
Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի առաջարկությունները, որոնք մասամբ ընդունվել են օրինագծի հեղինակների կողմից: Մասնավորապես պատրամավորները առաջարկել են, որ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրվի ոչ թե ժամը 22:00-ին, ինչպես առաջարկում էին օրինագծի հեղինակները, այլ 24:00-ին: Ի վերջո ընդունվեց փոխզիջումային տարբերակ, ըստ որի թույլատրվում է նման գովազդի հԵռարձակումը 22:30-ից հետո:
Հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց օրինագծին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

