ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Այսօր ԱԺ-ին կառավարությունը ներկայացրեց օրինագիծ, որով առաջարկվում է օրենսդրությունից հանել հիմնարկ-ձեռնարկությունների պարտադիր աուդիտի դրույթը: Կառավարությունը իր առաջարկը հիմնավորում է նրանով, որ պարտադիր աուդիտը չի կրում պատասխանատվություն ձեռնարկության հարկային պարտականությունները կատարեու առումով, հետեւաբար դառանում է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության աղբյուր:
Ըստ էության, այս օրինագիծը նոր կառավարության նոր քաղաքականության արտահայտությունն է, ըստ որի բիզնեսը ազատվում է շատ անգամ անիմաստ պարտականություններից եւ բիզնեսի զարգացման համար ստեղծվում է հնարավորինս ազատ պայմաններ: Ինչպես հայտնի է նախորդ կառավարությունը հովանավորում էր ոչ թե բիզնեսը այլ ֆինանսական համակարգը եւ պարտադիր աուդիտի ինստիտուտը երաշխավորված եկամուտ էր տալիս ֆինանսական ֆիրմաներին: Այսպիսով նախկին վարչապետի եւս մի ժառանգությունից ազատվում է ներկայիս կառավարությունը:
Ինչքան էլ զարմանալի լինի, առաջարկությանը դեմ արտահայտվեց ընդդիմությունը եւ այդ կապակցությամբ Վարդան Այվազյանը ելույթում ասաց, թե մի դպքում պարտադիրին դեմ եք, մյուս դեպքում՝ կողմ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

