ԲՀԿ-Ն ՀՈԳՆԵ՞Լ Է ՀԱԿ-ԻՑ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՀՈԳՆԵ՞Լ Է ՀԱԿ-ԻՑ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, կարծես թե, հոգնել է իր կրտսեր գործընկեր ՀԱԿ-ից: Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ավելի քան ակնառու էր դա, եթե ԲՀԿ-ական պատգամավորները նախկինում հաճախ հայտնվում էին Լեւոն Զուրաբյանի կողքին ու համապատասխան հրահանգներ տալիս, ապա հիմա ԱԺ այլընտրանքը նախընտրում է ՀՀԿ-ական պատգամավորների հետ տալ-առնել: Ավելին` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանն իր պարտքն է համարում ԱԺ դահլիճ մտնելիս ձեռքով ու հատ-հատ բարեւել ՀՀԿ-ական պատգամավորներին, նրանցից շատերին էլ նույնիսկ իր անվանը համահունչ համբույրներ բաշխելով: Իսկ ԲՀԿ-ն, եթե ՀՀԿ-ի հետ չի շփվում, ապա ընդդիմությունից նախընտրում է ՀՅԴ-ին, որոնց հետ խիստ տարված զրույցի բռնվելով ու չնկատելով, որ նիստը շարունակվում է (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ականջը կանչի), հաճախ արժանանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նկատողությանը: Ինչեւէ, ՀԱԿ-ը այս ամենը լավ էլ նկատում է ու հաճախ քաղաքական խանդի տեսարաններ սարքում: Ինչպես, օրինակ, երեկ երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքում կառավարության առաջարկած նոր օրենքի նախագծին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարձակվեց վերջիններիս վրա: Դեռ մի բան էլ, ՀՅԴ-ին մեղադրեց կառավարության հետ սեպարատ համագործակցության մեջ: Այս ամենից հետո, կարելի է փաստել, որ քաղաքականությունը երբեմն վերածվում է բրազիլական սերիալի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

