ՙԻջեք, հասել ենք:
Արխիվ 12-16
Իջեք, հասել ենք: Երբեւէ մտքովս չէր անցնի, որ Երեւանում կհայտնվեն Ֆրանսիայի դիմադրության շարժման հերոս ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ անվան դեմ պայքարողները: Եվ ահա այդպիսի բողոք հնչեց, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստներից, այն էլ` Ֆրանսիայի նախագահին եւ Ֆրանսիայի դեսպանատանն ուղղված բաց նամակի տեսքով. ՙՄենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երեւանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ եւ հակաժողովրդավարական քայլն է փորձում անել` Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով...
Երեւանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ օրենսդրությունը, եւ այդ կապակցությամբ դեռեւս որեւէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետեւաբար` բոլոր այդ մարմինները չունեն որեւէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք` ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է եւ հակասահմանադրական: Եթե որեւէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, եւ եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին եւ ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը՚: Դե արի ու մի ասա` դուք լրիվ եք ցնդել: Գոնե ձեր ախմախ պահանջով դիմեիք ՀՀ իշխանություններին, այլ ոչ թե ձեր այդ տխմարաբանությանը գումարեիք գարշելի օտարամոլություն` դիմելով օտար երկրի իշխանությանը, ինչ-որ փոքրիկ պուրակի անվան հարցով: Իսկ չարաբաստիկ ՙԵվրատեսիլի՚ հարցով զարմանալի ճշգրտությամբ արտահայտվել է ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ. ՙՄեր վրդովմունքը սահման չունի: Սա Եվրոպայի վերջն է: Այն նեխել է: Նրանք այլեւս չունեն կին ու տղամարդ, նրանց մոտ չեզոք սեռն է: Եվրոպան չեզոք սեռի է: Ահա այս մորուքավոր կինը` դժբախտ ավստրիացի տղան՚: Ժիրինովսկին իրավացի է 100 տոկոսով, եւ իրոք դա վերջն է: Աշխարհին Մոցարտ տված Ավստրիան հիմա էլ զարմանալիորեն աշխարհին տվել է այդ` հաղթող ճանաչված մարդկային թափոնին: Ճիշտ է, նույն Ավստրիան աշխարհին տվել է նաեւ Հիտլեր, սակայն այս երեւույթի համեմատ` նույնիսկ Հիտլերն է փառք թվում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, նաեւ նշենք, որ Բելգիայի մեր հայրենակիցները հայտնաբերել են` իրենք SMS-ներով քվեարկել էին Հայաստանի ներկայացուցչի օգտին, սակայն նրանց քվեները զրոյացրել են, եւ հիմա նրանք դատական կարգով մտադիր են հետ պահանջել իրենց SMS-ների գումարները:
Այն, որ մեր հայրենակիցների մեծամասնության մեծագույն թերությունը միասնության, համախմբվածության, փոխադարձ հարգանքի բացակայությունն է, զարմանալիորեն հաստատվեց հենց այս շաբաթ օրը Մոսկվայում: Սրճարաններից մեկում մի ՀՀ քաղաքացի` 24 տարեկան, վիճել է իր 3 ԸՆԿԵՐՆԵՐԻ հետ ու արդյունքում դանակը հանել ու երեքին էլ մորթել է: Լավ, ի±նչ ասես սրան... Փոխանակ գոնե օտարության մեջ իրար թեւութիկունք լինեն, իրար փոր են թափում:
Եվ վերջապես պարզվեց, որ ՂՐԻՄԻ եւ ԱՐՑԱԽԻ միջեւ բազում ընդհանրություններ կան` ընդհուպ դետալներ: Այսպես` մայիսի 9-ին Հաղթանակի օրը նշելու համար ՀՀ նախագահը մեկնեց Արցախ, իսկ ՌԴ նախագահը` Ղրիմ: Երեկ էլ Դոնբասի ռուսների դիմադրության շարժման կայքերից մեկում հայտնաբերեցի մի ապշեցուցիչ բան` ապստամբները դիմելով Ուկրաինայի իշխանություններին, առաջարկում են կամ հաշտվել Դոնեցկի Հանրապետության անկախության հետ, կամ ունենալ նույնպիսի ճակատագիր, ինչ Ադրբեջանը Արցախյան պատերազմում: Եվ մանրամասնորեն ներկայացնում են` քարտեզներով, ժամանակագրությամբ, թե ինչպես ազերիները փորձեցին արցախցիների դեմ պատժիչ գործողություններ իրականացնել, բայց արդյունքում ոչ միայն ջարդվեցին, այլեւ մի քանի լրացուցիչ շրջան կորցրին: Եվ հիմա Դոնբասի ապստամբները զգուշացնում են` եթե այդպես շարունակվի, ապա արցախցիների օրինակով Ուկրաինայից կխլեն եւս մի քանի շրջան:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

