ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՔԱՌՅԱԿԻՑ ՀՅԴ-Ի ԹՌՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՔԱՌՅԱԿԻՑ ՀՅԴ-Ի ԹՌՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Арцвик улетел, но обещал вернутся...
ԵՎՐԱԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱԽՃԱՆԸ
Ֆինիտա լա Կոնչիտա:
% % %
ԵՎՐԱՏԵՍԻԼՔ ԴԵՊԻ ԴԺՈԽՔ
Մի ուրվական է շրջում Եվրոպայում, դա երրորդ սեռի ուրվականն է:
% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԿՐՔԵՐ
Ըստ ռուսական Ուղղափառ եկեղեցու` եվրոպական նման զարգացումների դեպքում, ապագայում կարդինալների կոնկլավը ճիշտ կանի Հռոմի պապի փոխարեն Հռոմի տատ ընտրի` թեթեւ թրաշով:
% % %
ԳՅՈՒՄՐՎԱ ՏՐՆԳԻ
(ՇԻՐԱԿԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲԻՇ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ
ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Երբ լռում են հանցագործները, ակտիվանում է ոստիկանապետը:
ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
Արցախից հայտնում են, որ Ամերիկայի պաշտոնական տեսակետից ավելի Ուորլիքի տեսակետ` մեկ էլ Թուրքիան կարող էր ունենալ:
% % %
ՕԵԿ-Ի ԿՈՒՐՍԸ ԼԱՎ ՉԷԻՆ ՍԵՐՏԵԼ
ՕԵԿ-ից հայտնում են, որ ԱԻՆ-ի ՕԵԿ-ական յոթ աշխատակիցներին հեռացրել են կուսակցությունից` փոփոխական դիրքորոշումը տատանողականի հետ խառնելու պատճառով:
% % %
ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԵԴՈՆ
Բաքու-Երեւան, Թիֆլիս ու Սեւան:
% % %
ՄԻ ՔԻՉ ԷԼ ՔԹԵՐՆ ԵՆ ՔԱՇԵԼ
Ըստ Լեւոն Զուրաբյանի` քառյակը ճաքած չի. համ քաղաքականապես է ուռած, համ` սրսկված, համ էլ` պայթած:

