ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԿՈՆՉԻՏԱՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱԿԱՆ
ԱՐԺԵՔՆԵՐՆ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԿՈՆՉԻՏԱՆԵՐՈՎ
ՙԵվրատեսիլ՚ կոչվող անկանխատեսելի մրցույթն այս անգամ էլ առաջնորդվեց անկանոն քաղաքականությամբ: Թեպետ արդեն ամիսներ առաջ կանխատեսվում էր, որ թրաշով աղջիկը գրավելու է ողջ Եվրոպան, ու ոչ թե գնահատվելու է լավ ելույթն ու գեղեցիկ բեմականացումը` շոուն, այլ` անդեմ սեռն ու թրաշը: Սրանով իսկ Եվրոպան հերթական անգամ ապացուցեց, որ եվրոպական արժեքները սկսվում եւ ավարտվում են կոնչիտաներով: Իսկ մենք էլ ոչինչ չենք խնայում ու հարկատուներից գոյացած գումարներով` ի դեմս Հանրային հեռուստաընկերության, ամեն տարի ՙԵվրատեսիլ՚ ենք աղաղակում, մասնակցում ու ամեն անգամ մեզ մխիթարում, թե բարոյական հաղթանակ տարանք:
Այնուամենայնիվ, Հայաստանը 174 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը եւ հաղթող երկիր դարձավ Ավստրիան` իր թրաշով Կոնչիտայի շնորհիվ:Փաստը անսահման զայրացրել էր Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի փոխնախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒՆ, ով մրցույթից առաջ կոչ էր արել իր հայրենակիցներին` քվեարկել Հայաստանի օգտին: Զայրացած ՙԵվրատեսիլի՚ արդյունքներից` ՙՌոսսիա 1՚ հեռուսաալիքի եթերում նա ափսոսանք հայտնեց, որ 50 տարի առաջ իզուր են ազատագրել Ավստրիան. ՙԵվրոպան թող մնա իր մորուքով` դատապարտվածության, ապոկալիպսիսի եւ մենակության խորհրդանիշով: Մենք իզուր ազատագրեցինք Ավստրիան: Դա դժոխային կրակ է, դա ապոկալիպսիսի կրակն է: Այնտեղ ոչ միայն նա, ամբողջ երիտասարդությունն է մորուքավոր՚:
Մեծ բանաստեղծ Միքայել Նալբանդյանը դեռ 1859 թվականին էր Ավստրիայի կործանման ցանկություն հայտնել իր ՙԻտալացի աղջկա երգը՚ բանաստեղծության մեջ.
ՙՆայի°ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո°ղ փողփողի թշնամու դեմ,
Թո°ղ կործանվի Ավստրիան՚:
Ինչեւէ, Ավստրիայի կործանվելով չեն կործանվի անդեմ ու անսեռ մարդիկ, բայց, Կոնչիտային ու իր ծնողներին, իհարկե վատ իմաստով, դեռ երկար կհիշեն հատկապես Հայաստանում: Բայց սրանով չսահմանափակվեց ամեն ինչ, մրցույթի ավարտին կայացած մամլո ասուլիսում Կոնչիտան լրագրողի հարցին, թե ի±նչ է մտածում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, քանի որ Ռուսաստանում չէին ցանկանում ցուցադրել մրցույթը հենց Կոնչիտայի պատճառով, իսկ Պուտինը վերջերս օրենք էր ընդունել, որը պատիժ է նախատեսում միասեռականությունը քարոզելու համար. Կոնչիտան պատասխանել է. ՙԵթե Պուտինը այժմ նայում է մեզ... Կարծում եմ` ես պարզ ասացի` մենք անպարտելի ենք՚:
Այս ամենից հետո հերթական անգամ համոզվեցինք, որ այս տարվա ՙԵվրատեսիլը՚ վերածվեց ՙկոնչիտատեսիլի՚ եւ հաղթեց հենց թրաշի քաղաքականությունը:
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

