ԱՐՎԵՍՏԻ ՎԵՑ ՃՅՈՒՂԵՐ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ ՙԱՐՏ ՖԵՍՏ՚-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐՎԵՍՏԻ ՎԵՑ ՃՅՈՒՂԵՐ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ ՙԱՐՏ ՖԵՍՏ՚-ՈՒՄ

Մի քանի օր շարունակ ՙԱրտ ֆեստ՚ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շնորհիվ Հայաստանի տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել իրենց ստեղծագործությունները:

ՙԱրտ ֆեստը՚, որն իր մեջ ներառում է արվեստի 6 ճյուղ (թատերոն, կինո, գրաֆիկա, քանդակագործություն,  լուսանկարչություն, գեղանկարչություն), այս տարի կրում է ՙՄեկ տանիքի ներքո՚ խորագիրը եւ նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՙԱրտ ֆեստ՚ փառատոնի հիմնադիր Արմեն Մազմանյանի հիշատակին:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 10-ին, որն իր եզրագիծը կհատի մայիսի 22-ին: Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ խոսքով` նախորդ տարվա համեմատ, այս տարի ընդունվել են բազմաթիվ հայտեր. ՙԱյս տարի ունենք հայտերի աննախադեպ քանակ, սա ինձ համար որպես փառատոնի տնօրենի, շատ կարեւոր է: Նախորդ տարի ունեինք 132 հայտ, իսկ այս տարի` 155, ավելի քան 200 մասնակից: Շատ ակտիվ են մասնակցում Լոռու, Կոտայքի, Գյումրու, մարզերը, ինչպես նաեւ Երեւանի մշակութային բուհերը: Մարզերի ակտիվությունը շատ գոհացուցիչ է: Ուրախալի է այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր փորձը ցույց է տվել, որ փառատոնին մասնակցած երիտասարդները համախմբվում են մեկ տանիքի ներքո եւ նորանոր նախագծերի ծնունդ տալիս: Այս փառատոնում սահմանափակումներ չկան, մենք հնարավորություն ենք տալիս ստեղծագործող երիտասարդներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները՚:
Խոսելով ՙԱրտ ֆեստ՚ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի կարեւորության մասին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի (ԵԹԿՊԻ) ժամանակավոր պաշտոնակատար ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ փաստեց, որ արվեստը նորանում է նոր անունների շնորհիվ, եւ այսօր այդ նոր անունների օրն է, ովքեր պետք է առաջ գան եւ հայտարարեն իրենց մասին: ՙԱյստեղ լավն այն է, որ այդ երիտասարդներն ունեն սխալվելու իրավունք: Սա այն ժամանակն է, որ արվեստագետը կարող է հետաքրքիր, տաղանդավոր ու  անսպասելի սխալվել, որը կարող է իր հետ մի նոր բան բերել: Արդեն երկրորդ տարին է` նշում ենք այս փառատոնը, հույս ունեմ կլինի նաեւ 3-րդ…, 10-րդ փառատոնը եւ կդառնա լավագույն հասցեն  երիտասարդ սերնդի համար՚:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում