ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱԲԱՆՅԱՆ. «ԵՐԲ ԵՐԵՎԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»

Արխիվ 12-16

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱԲԱՆՅԱՆ. «ԵՐԲ ԵՐԵՎԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»

 

Մայիսի 5-9-ը հյուրախաղերով Երեւանում էր գտնվում Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը: Գ. Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ցուցադրվեց թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը` Ա. Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» պիեսը, իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում`«Ռուս մարդը randez-vous-ին» ներկայացումը` Ի. Տուրգենեւի «Գարնանային ջրեր» վեպի հիման վրա: Երկրորդ ներկայացումից հետո «Իրավունքը» զրուցեց մեր հայրենակից, թատրոնի երիտասարդ դերասան ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱԲԱՆՅԱՆԻ հետ:

 

- Սա Ձեր առաջի՞ն շրջագայությունն էր Երեւանում:

- Թատրոնի կազմով առաջին անգամ եմ գտնվում Երեւանում:

 

- Փաստորեն Երեւանին ծանոթ էիք:

- Անշուշտ: Երեւանում եղել եմ ե°ւ անցած, ե°ւ նախանցած տարի:

 

- Ի՞նչ առիթով էիք այցելել պատմական հայրենիք:
- Երբ 2012-ին եկա, ժամանակն էր տեսնել Երեւանը: Իսկ անցած տարի քույրիկիս հետ էինք գտնվում այստեղ:

 

- Այստեղ բարեկամներ ունե՞ք:
- Բարեկամներ չունենք, հյուրընկալվել էինք մեր ընկերների տանը:

 

- Որքան գիտեմ, Սոչիում եք ծնվել:
- Գագրա քաղաքում: 1991-ից ընտանիքով տեղափոխվել ենք Սոչի: Բայց արդեն 7-րդ տարին է, ինչ ապրում եմ Մոսկվայում:

 

- Ծնողներդ հա՞յ են:

- Այո, ե°ւ մայրս, ե°ւ հայրս: Նրանք Սոչիում են ապրում:

 

- Ի դեպ, հայերեն գիտե՞ք:
- Այո¯... (հարցին պատասխանում է հայերեն,- հեղինակ):

 

- Զրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ մայրիկի շնորհիվ եք հայերեն  սովորել:

- Այդ որտեղից գիտեք...  Բանն այն է, որ հայրս ռուսական դպրոց է ավարտել, իսկ մայրս` հայկական: Այսպիսով, մայրիկիս հետ հայերեն էի խոսում, հայրիկիս` ռուսերեն: Թեպետ, անկեղծ ասած, 3 տարի հայկական դպրոցում եմ սովորել. այն ժամանակ մենք Աբխազիայում էինք ապրում: Իսկ երբ տեղափոխվեցինք Սոչի` ինձ ռուսական դպրոց տվեցին:

 

- Դժվար արտաբերվող անուն ունեք` Համբարձում, համենայնդեպս, ռուսների համար: Չէի±ք մտածել փոխել այն:

- Երբ շատ փոքր էի, ասում էի, Աստված իմ, մամ ջան, որ մեղքիս համար եք ինձ այս անունով կոչել (ծիծաղում է): Իսկ հիմա, ճիշտ հակառակը, ծանոթանալիս հպարտությամբ եմ ասում անուն-ազգանունս: Երբեմն էլ կատակում եմ` անվանս մեջ երկու ռուսական բառ կա` «ամբար» եւ «ցում»:

 

- Ո՞ւմ անունն է:
- Պապիկներիս անունն է: Երրորդը` ես եմ:

 

- Պապիկներից ո՞ւմ եք քաշել: Ասենք` բնավորությամբ:


- Օ¯, երկուսից էլ նմանություն կա:

 

- Համբարձում, տեղյակ եմ, որ տանը դեմ էին Ձեր դերասան դառնալու ցանկությանը:
- Այո, դեմ էին... Դեմ էին նաեւ նախորդ մասնագիտության ընտրության հարցում: Մայրս ցանկանում էր, որ որդին զինվորական դառնա ու համազգեստ կրի... Գեղեցիկ է...

 

- Իսկ Դուք չարդարացրիք մայրիկի սպասումները:
- Այո, այդպես է դուրս գալիս... Բայց հիմա մայրս հպարտ է ու երջանիկ:

 

- Անգամ Ձեր ներկայացումների առաջնախաղերին է գալիս:
- Այո, հատուկ Մոսկվա է գալիս եւ ներկա է լինում բոլոր առաջնախաղերին: Մի բանից է դժգոհում, երբ տուն եմ զանգահարում ու ասում, թե շատ եմ հոգնում... Նա զայրանում է եւ խնդրում նման բաներ չասել, քանի որ հեռու է եւ, ցավոք, չի կարող օգնել ինձ: Իսկ ասածս նրան անհանգիստ լինելու առիթ է տալու...

 

- Վարսավիրից` դերասան, չե՞ք փոշմանել, որ հրաժեշտ եք տվել առաջին մասնագիտությանը:
- Հրաժեշտ չեմ տվել: Մինչ օրս էլ թատրոնում օգնում եմ վարսահարդարներին` սանրվածքներ ստանալու հարցում: Եվ դա մեծ հաճույքով եմ անում: Երբեմն էլ` դերասանուհիների մազերն եմ կտրում, բայց` ոչ գումարով:

 

- Եվ իզուր...
- (Ժպտում է,- հեղինակ):

 

- Չե՞ք մտածել գեղեցկության սրահ բացելու մասին:
- Պատկերացրեք` ոչ: Պարզապես ցանկություն ունեի մազեր կտրել եւ վերջ: Հաճախորդներս հիմնական  կանայք էին, թեպետ տղամարդիկ էլ երբեմն խնդրում էին կտրել իրենց մազերը:

 

- Հարցազրույցներից մեկում, ի դեպ, ասել էիք, որ Ձեզ այնքան էլ չի գոհացնում սեփական արտաքինը. դերեր ստանալու հարցում խանգարող է:
- Չէ, ինձ գոհացնում է արտաքինս, համենայնդեպս երբ հայելու մեջ եմ նայում: Ինձ հաճախ ասում են` չափից ավելի արտահայտիչ ես, ինչպես վարվենք քեզ հետ... Իսկապես, ինչպես... (ծիծաղում է,-հեղինակ):

 

- Ինչպիսի՞ դերեր են Ձեզ ավելի հարազատ:

- Դժվարանում ես ասել: Չկա նման դեր, որ հարազատ չլինի: Ինձ համար նույնիսկ էական չէ` գլխավոր դե±ր է, թե` երկրորդ պլանի: Երկրորդ պլանում էլ մեծ հաճույքով եմ աշխատում:


- Տեղյակ եմ, որ ավարտել եք Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Ռեժիսուրայով զբաղվելու ցանկություն ունեիք:
- Դուք ամեն ինչից տեղյակ եք: Այո, ավարտել եմ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը, սակայն դերասանական բաժինը: Ռեժիսուրայով զբաղվելու ցանկություն չեմ ունեցել:

 

- Վերջին հարցս, ի՞նչ կտանեք Ձեզ հետ Երեւանից:
- Ինչ հնարավոր էր` արդեն տարել եմ: Այս անգամ էլ կտանեմ, այն ինչը, որ միշտ տանում եմ`  ընկույզով սուջուխ, բաստուրմա: Այն, ի դեպ, Սուսաննա տյոտյայի մոտից եմ գնում, շատ համեղ է:

 

- Իսկ տպավորություննե՞ր...
- Անշուշտ... Հրաշալի հանդիսատես ունեք... Դրվագներ կային, որ անգամ Մոսկվայում անհաղորդ են մնում, իսկ այստեղ լիովին այլ արձագանք ունեցան:

 

- Հուզվո՞ւմ էիք:
- Այն էլ ոնց... Ապրելով Մոսկվայում, երբ իմանում եմ, որ հայ կա դահլիճում` ինձ լավ եմ զգում: Իսկ այստեղ, երբ իմացա` 500 հայ է լինելու դահլիճում` հուզվեցի... Մի տեսակ ամաչում էի, որ պետք է բեմ դուրս գամ եւ ռուսերեն խոսեմ: Երբ Երեւան եմ գալիս, ուզում եմ հայերեն խոսել, բայց ամաչում եմ հանկարծ ինչ-որ բառ սխալ չասեմ:

Հ.Գ. Զրույցի ավարտին մեզ միացավ թատրոնի դերասան ՅՈՒՐԻ ԲՈՒՏՈՐԻՆԸ, ով շնորհավորելով իր գործընկերոջը` հայրենիքում առաջին անգամ հանդես գալու կապակցությամբ, ասաց. «Պյոտր Նաումովիչ Ֆոմենկոն հաճախ է կրկնում` անփոխարինելի մարդիկ չկան, ապա հավելում` այս թատրոնում էլ ամեն ինչ կար, բացի ձեզանից: Այդ պահին նա բարձրացնում էր աչքերը եւ նայում բոլոր դերասանների դեմքերին: Երբ նոր էինք սկսել այս ներկայացման բեմադրությունը, խոսքը «Ռուս մարդը randez-vous-ին» մասին է, որտեղ դերակատարները ավելի քիչ էին, քան հորինված հերոսները... Ամեն բան փորձերի ընթացքում էր ծնվում: Իսկ երբ ներկայացման մեջ ընդգրկվեց Համբարձումը, կարելի է ասել, այն նոր գույներով հարստացավ: Նույնը կարող եմ ասել նաեւ Ֆյոդոր Մալիշեւի մասին»:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսանկարները`  ԼԱՐԻՍԱ ԳԵՐԱՍԻՄՉՈՒԿԻ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում