ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Արխիվ 12-16

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՙՀրաշալի քառյակի՚ ձեւավորման նախապատմության մի քանի վարկածներ են շրջանառվում, սակայն իրականությունը պարզելու համար անհրաժեշտ է վերհիշել 2013 թվականի աշնանն ու այս տարվա ձմռանը հանրապետության ներքաղաքական իրադարձությունները: Թերթելով այդ ժամանակահատվածի լրահոսը` ակնառու է դառնում, որ այսպես կոչված ոչ իշխանական կուսակցությունները հայտնվել էին մեծ քաղաքականության լուսանցքում, իսկ հանրապետության ընդդիմադիր դաշտը ներկայացված էր միայն քաղաքացիական նախաձեռնություններով: Նրանք էին որոշում երբ եւ ինչպիսի ակցիաներ անցկացնել, հանրահավաքներին ում խոսքի իրավունք տալ, թույլատրել արդյոք կուսակցությունների ներկայացուցիչներին օգտագործել իրենց ստեղծած ՙբրենդները՚:
Կարծես բոլորը համակերպվել էին այդ իրավիճակին, ՙԺառանգությունը՚ փորձում էր իր մասին հիշեցնել` պատգամավորների գրանցման քարտերը փախցնելով, սակայն կուսակցության միակ եւ անփոխարինելի քարշակ (սա գրական բառ է, նշանակում է իր ետեւից քաշել, խնդրում ենք չխառնել ՙքարշ գալու՚ հետ) հանդիսացող Զարուհի Փոստանջյանի մոտ հանկարծակի ծնվեց ուսման ծարավը: Այն հագեցնելու համար նա թողեց տունն ու ընտանիքը, խորհրդարանն ու կուսակցությունը, իշխանությունների անօրինականությունների դեմ անողոք պայքարը եւ մեկնեց հեռավոր երկրներ: Պարալիզացված ՙԺառանգությունը՚ վերակենդանացնելու համար կուսակցությունը ստիպված եղավ լեթարգիական քնից հանել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց նրա քաղաքական գործունեության միակ միջոցը` Ազատության հրապարակում հացադուլի անցկացումը, հնարավոր չէր իրականացնել ցրտերի պատճառով: ՀԱԿԿ-ն էլ այդ ժամանակահատվածում լուծում էր կուսակցության գերխնդիրը` մեծերի խոսքերը չլսած Նիկոլ Փաշինյանին պետք էր ցույց տալ քաղաքական դաշտում ու ընդհանրապես ՙէս աշխարհում՚ իր իրական տեղը, ավելի շուտ ամենամութ անկյունը:
Ու հանկարծ այդ անդորրը խախտվեց. ՀԱԿԿ-ին ինչ-որ մեկը հուշեց, որ կուսակցությունը վաղուց կորցրել է ընտրազանգվածը ու, եթե նույնիսկ ինքը` Լ.Տեր-Պետրոսյանն է հայտարարում, որ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցել է 35 հազար մարդ, միեւնույն է, իրականում դրանց թիվը 5 հազարը չի գերազանցում: Այդպիսով, ակնհայտ դարձավ, որ 2017թ. ԱԺ ընտրություններում Կոնգրեսը չի հատի անցողիկ շեմը, իսկ առանց խորհրդարանական ամբիոնի, այդ ՙհզոր՚ քաղաքական ուժը վերջնականապես մոռացության կմատնվի: Դա դեռ ոչինչ, իսկ ի±նչ է անելու Լեւոն Զուրաբյանը. նա արդեն սովոր է ՙպադավատ՚ մեքենա ունենալուն, դեմքին լուրջ արտահայտություն տալով հերթական բոյկոտի մասին հայտարարելուն, վերջապես կուսակցության ֆինանսները վերահսկելուն: ՀԱԿԿ-ի վերանալու դեպքում Լեւոն Զուրաբյանն ուղղակի հնարավորություն չի ունենա ընտանիք պահել, քանի որ Կոնգրեսը ֆինանսավորողներ այլեւս չեն լինի, իսկ Զուրաբյանն այլ փեշակ չունի, միայն պատգամավորությունն է:
Այդպիսի աղետալի հետեւանքներ թույլ տալ` իհարկե չէր կարելի ու անհրաժեշտ էր շտապ գործել: Դե, իսկ Լեւոն Զուրաբյանը կարող է գործել միայն ԼՏՊ-ի պատգամներով, ուստի արխիվից բարձրացվեց Լ.Տեր-Պետրոսյանի մի քիչ փոշոտված, սակայն կոնգրեսականների համար իր ՙդարակազմիկ՚ բնույթն ամենեւին չկորցրած ՙքաղաքագիտական վերլուծությունը՚: Այն փոքր-ինչ թարմացված ձեւով ներկայացվեց մարտի 1-ին կայացած հանրահավաքին, եւ աշխարհի համար քաղաքագիտության նոր էջ բացվեց, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը ստանձնեց ՙհրաշալի քառյակը՚ ստեղծողի պատվավոր, բայց խիստ պատասխանատու դերը:
ՀԱԿԿ-ականների համար ՙհրաշալի քառյակի՚ գործունեության ժամանակահատվածը իրավամբ հրաշալի էր. նրանք արդեն մտովի պատկերացնում էին հեղափոխական զանգվածների ավանգարդում իրենց հաղթական երթը, պաշտոնների ստանձնման բաղձալի արարողությունը, Ազատության հրապարակում գիլյոտինների շարքերն ու դրանց գլխիկոր եւ լացակումած մոտեցող իշխանավորներին: Առավել սթափ մտածողները հուշում էին, որ քառյակի գործընկերները գուցե թույլ չտան բոլոր իշխանավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնել, սակայն դրանից երազի հմայքը չէր կորում, իսկ հաղթանակից հետո կարելի էր նաեւ քառյակի գործընկերներից մի քանիսին էլ գլխատել:
Ասում են, որ երիտասարդ կոնգրեսականները իրենց հասու խանդավառությամբ արդեն լծվել էին հեղափոխության խորհրդանիշի, գույնի կամ գոնե երանգի փնտրտուքի ծանր աշխատանքին:
Հասկանալի է, որ հեղափոխությունն անգույն եւ առանց խորհրդանիշ չէր կարող լինել, ամոթ է չէ±, վրացիների ու կիրգիզների հեղափոխությունները գույն էլ ունեին, խորհրդանիշ էլ, բա հայկականն ինչո±վ է դրանցից պակաս: Ասում են նաեւ, որ այդ փնտրտուքն անձամբ հովանավորել էր Լեւոն Զուրաբյանը, ճոխ հյուրասիրություններ կազմակերպել երիտկոնգրեսականների համար` իր օրինակով հասկանալով, որ այդպիսի պատասխանատու մտավոր գործով զբաղվելը լրացուցիչ լիցքեր է պահանջում:
Սակայն ՀԱԿԿ-ականների պատրանքները մեկ օրում հօդս ցնդեցին: Ու կրկին մեղավորը ատելի իշխանություններն էին, քանզի վարչապետի ինքնակամ հրաժարականը պարզապես գոտկատեղից ցածր հարված էր Կոնգրեսի համար: Այդ դավադրության պատճառով չկայացան կոնգրեսականների համար այդքան տենչալի, ապրիլի 28-ից 30-ը նախատեսված հարյուր հազարավոր մասնակիցներով շուրջօրյա հանրահավաքները: Հետո նաեւ պարզվեց, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չէին էլ պատրաստվում կտրուկ քայլերի գնալ:
Քառյակում ՀԱԿԿ-ի միակ գաղափարակիցը մնաց ՙԺառանգությունը՚, որն իհարկե ՙհզոր՚ ուժ է: Դրանում համոզվելու համար հերիք է միայն կրկին դիտել ապրիլին Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած հանրահավաքների տեսագրություններն ու հատ-հատ հաշվել դրանց մասնակիցների քանակը: Սակայն պարզվում է, որ քաղաքական այս թեժ իրավիճակում, երբ որոշվում է Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության ճակատագիրը, Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Ամերիկա: Իհարկե, նրան էլ է կարելի հասկանալ. մարդը հերթական հացադուլն իրականացնելու հնարավորություն չունեցավ ու նեղացավ ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակը իրեն չտրամադրած ՀԱԿԿ-ից: Բացի այդ, շուտով ավարտվում է Զ. Փոստանջյանի ուսման ժամկետը, իսկ Րաֆֆին դեռ չի հասցրել Զարուհուն ծանոթացնել շատ կարեւոր մարդկանց հետ, ովքեր իրենց խորհուրդներով, իսկ ավելի լավ է փողերով պետք է օգնեն ՙբարեւի՚, ՙգրկախառնության՚ կամ ՙամուսնական դավաճանության՚ հեղափոխության իրականացմանը (հեղափոխության անվանումների ցանկը վերջնական չէ եւ կախված է ԱՄՆ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Զարուհի Փոստանջյանի հանդիպման մթնոլորտից):
Բայց վերադառնանք մեր ոչխարներին:
Եկեք ճիշտ հասկանանք ՀԱԿԿ-ականներին. հերթական անգամ չկայացավ իշխանափոխությունը, տապալվեց ՙքառյակային քաղաքականությունը՚: Սակայն, ի վերջո, թքած այդ համակարգային իշխանափոխության վրա, կարեւորն այն է, որ հեղափոխության գաղափարախոս Լ.Տեր-Պետրոսյանի ամբողջ քաղաքագիտական վերլուծությունը ՙիդեա ֆիքս՚ էր: Ավելի ցավալի է, որ այդ մասին բազմիցս նախազգուշացրել է ՀԱԿԿ-ի համար իշխանություններից հարյուր անգամ ավելի ատելի Նիկոլ Փաշինյանը: Դե, այսքանից հետո արի ու բացատրի մարդկանց, որ նույնիսկ կուռքերն են սխալվում, առավել եւս, որ սա Լ. Տեր-Պետրոսյանի ոչ առաջին սխալն է, ոչ էլ` երեւի վերջինը:
Ուրեմն` ի±նչ, պատմությունն ավարտվե±լ է: Հուսանք, որ` ոչ:
Նաեւ հուսանք, որ ապրիլյան թեզիսները Լ.Տեր-Պետրոսյանի վերջին ելույթ չէր: Ուղղակի, իմանալով ԼՏՊ-ի ավանդապահությունը` նրա հերթական գաղափարական հարձակումը հայ ժողովրդի վրա կարելի է կանխատեսել սեպտեմբերի վերջին: Համոզված ենք, որ բոլորն են անհամբեր սպասում այդ ելույթին: Վաղուց ազգովի չենք քննարկել օրինակ, թե ինչո±վ է Վանո Սիրադեղյանը պակաս Արսեն Ավագովից, կամ` Լեւոն Զուրաբյանը ավել Արամ Մանուկյանից:
Դե, իսկ ՙմիջանկյալ՚ տարբերակով էլ, ԼՏՊ-ն դեմքի լուրջ արտահայտությամբ երեւաց ՀԱԿԿ ջահելների համագումարին` հարցախեղդ անող լրագրողներին բացատրելով, որ միայն իր ներկայության փաստն արդեն տեղով պատգամ է երիտասարդ կուսակիցների համար: Առայժմ, ինչպես կասեր Վանո Սիրադեղյանը, այսքանը:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում