ՈՒՐ ԿՏԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՙԿՈՆՉԻՏԱՅԱՑՄԱՆ՚ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՈՒՐ ԿՏԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՙԿՈՆՉԻՏԱՅԱՑՄԱՆ՚ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Այն, որ ՙԵվրատեսիլ՚ կոչված մրցույթում ՙհաղթող՚ հռչակվում են բացառապես քաղաքական որոշման արդյունքում, նոր բան չէ: Եվ այդ առումով անհայտ սեռական պատկանելության Կոնչիտայի ՙհաղթանակը՚, իհարկե, երաժշտական մրցույթի հետ էական առնչություններ չունեցող, բավականին հեռուն տանող մտորումների տեղիք է տալիս:

ՙՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԱՄԲՈՂՋ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ՚

Այս առումով նախ կրկնենք այն գնահատականները, որոնք հնչեցին հոգեւոր դասի ներկայացուցիչներից: Այսպեսª Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Բագրատ եպիսկոպոս Գալստյանի գնահատմամբ. ՙԸստ էության, սա իր խորքում մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին...՚: Իր հերթին Ռուս ուղղափառ եկեղեցին ՙեվրատեսիլ 2014՚-ը համարում է ՙքրիստոնեական ինքնությունից հրաժարվելու քայլ Եվրոպայում՚:
Ամեն դեպքում մեկ փաստի հետ, թերեւս, ոչ ոք չվիճի. ՙԵվրատեսիլը՚, ավելի կոնկրետª դրա կազմակերպիչներն եւ նրանց ուղղորդող ստվերային քաղաքական ուժերը այդպիսով ֆիքսեցին, որ ներկայիս ՙԵվրոպական արժեքները՚ հենց այդ Կոնչիտա կոչեցյալն է:
Սա, իհարկե, առաջին հերթին հենց եվրոպացիներիª ավանդական եվրոպական ազգերի ողբերգությունն է, որոնց այս կերպ բաց տեսքով ասվեց, որ պետք է պատրաստ լինեն համատարած կոնչիտայացման: Այնուհետեւª իհարկե այդ մեսիջն ուղղված է նաեւ ոչ ԵՄ անդամ, սակայն ՙեվրոպականացման՚ ենթակա երկրներին: Օրինակª ուկրաինական բենդերականները, թերեւս արդեն ճիշտ կանեն, որ սկսեն քիչ-քիչ մտածել իրենց բոլոր ֆաշիստական հակումները կոնչիտայական մորուքներով փոխարինելու մասին:
Բայց մյուս կողմից էլ այս ՙնոր եվրաարժեքների՚ այսքան բացահայտ ցուցադրությունն այս պահին, ինչ խոսք, չէր կարող պատահականություն լինել: Նկատենք, որ սա տեղի ունեցավ մայիսի 25-ին նախատեսված եվրոպական խորհրդարանական ընտրությունների շեմին, որում նախնական տվյալներով ազգայնական ուժերը հաղթանակի լուրջ շանսեր ունեն: Արդյունքումª տեղի ունեցածն ավելի շատ նմանվում է նույնիսկ ոչ թե եվրոպական ամերիկամետ ուժերի, այլ ԱՄՆ-ի քարոզչություն-պարտադրանքիª ուղղված եվրոպական ազգայնականների եւ նրանց տպավորիչ ընտրազանգվածի դեմ, հաշվի առնելով նաեւ հետեւյալ հանգամանքը: Օրերս հայտնի դարձավ, որ գերմանական առաջատար հեռուստաընկերություններից մեկըª ՙN-TV՚-ն հարցում է կազմակերպելª փորձելով պարզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա քաղաքականության հանդեպ շարքային գերմանացիների վերաբերմունքը: Եվ այն բանից հետո, երբ հարցման մասնակիցների 89 տոկոսը կողմ քվեարկեց պուտինյան քաղաքականությանը, հեռուստաընկերությունը ստիպված էր արագորեն հարցումը հանել իր կայքից: Բայց նաեւ ՙպատահաբար՚ թողնելով սողանցքներ, որոնց միջոցով էլ հարցման գերմանական պաշտոնական քաղաքականությունից այդքան հեռու արդյունքները դուրս են լողացել: Իհարկեª այդ 89 տոկոսանոց ցուցանիշը վկայում է ոչ թե ուղղակիորեն Վ. Պուտինի, այլ նրա կողմից առաջ տարվող գլոբալ ազգայնական գաղափարախոսության օգտին: Չնայածª ավելի շուտ դա վկայում է ամեն մի ազգայնականը ընդհանուր գորշ, անսկզբունք, արմատներից կտրված մասսայի մեջ ձուլելու անգլոսաքսոնական քաղաքականության դեմ ավանդական եվրոպական երկրներում գնալով աճող վերաբերմունքի մասին:
Եվ այս առումով, երբ այսքան թափանցիկ կերպով առաջին պլան են մղվում եվրոպական նորª ՙկոնչիտայական արժեքները՚, ապա դա արդեն վերածվում է եվրոպական ավանդական ինքնագիտակցման վերականգնման դեմ տարվող գլոբալ հարձակման եւ Եվրոպայում ամերիկյան երերուն դարձած ազդեցության ամրապնդման դրվագի:

ԿՈՆՉԻՏԱՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Վերջին հաշվով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իր հերթին է նաեւ այդ նպատակին ուղղվածª Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցության վերականգնմանը: Դժվար չէ կռահել նաեւ, թե ինչու է այդ ամենին տրվում հակառուսական բնույթ. Ռուսաստանը պաշտոնական քաղաքականությունն ուղղելով բավականին խաթարված արմատական արժեհամակարգի վերականգնմանը, դրանով դարձավ համապատասխան պոտենցյալ ունեցող այն երկիրը, որը, ինչպես ցույց է տալիս գերմանական հիշատակված հարցումը, կարող է օրինակ դառնալ եվրոպական ազգայնական գաղափարախոսության համար: Իսկ ուկրաինական ՙգնդակով՚ ԱՄՆ-ը միանգամից ՙերեք նապաստակ խփելու՚ հնարավորություն ունիª Ուկրաինան պոկելով ու այդ կերպ նաեւ եվրասիական ծրագրերին հարված հասցնելովª թուլացնել Ռուսաստանին: Երկրորդըª ռուսներին ներկայացնելով ագրեսորի կերպարովª առաջ բերել Եվրոպայի հետ տնտեսական եւ գաղափարախոսական հարաբերությունների տարանջատում: Եվ, վերջապես, այդ իրավիճակի ֆոնին հող նախապատրաստել Արեւելյան Եվրոպայում ¥հնարավորության դեպքում, հասկանալի է, Ուկրաինայում եւս¤ ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայության ապահովման համար ¥լուրեր կան, որ հենց այդ տարածաշրջաններում կարող են տեղակայվել Աֆղանստանից դուրս բերվող զորամիավորումները, որոնց տեղակայման խնդրի լուծումն էլ է ԱՄն-ի համար որոշակի գլխացավանք դարձել¤, ինչը բավարար երաշխիք է Եվրոպային ՌԴ-ից հեռու պահելու համար:
Այլ հարց է, թե որքանով այդ ծրագրերը կհաջողվեն: Գերմանական հիշատակված հարցումները ¥եւ ոչ միայն¤ բավարար թափանցիկ ազդակ են, որ չնայած ողջ լրատվական համակարգը տոտալ քարոզչական օղակի վերածելուն, եվրոպական շարքային ընտրողների շրջանակներում անցանկալի գաղափարների խմորումները գնալով միայն սրվում են: Բուն Ուկրաինայում եւս իրավիճակի զարգացումները հազիվ թե Վաշինգտոնի սրտովը լինեն: Հերիք չէ, որ ուկրաինական ներկայիս իշխանավորներն այդպես էլ չկարողացան երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանել, դեռ մի բան էլ ՙհաջողացնում են՚ իրականացնել այնպիսի արյունահեղ քայլեր, որոնք գոնե եվրոպական եւ ամերիկյան հանրության աչքերում ինչ-որ կերպ մաքրել վաշինգտոնյան գերհզոր քարոզչական համակարգին արդեն գրեթե չի հաջողվում: Մյուս կողմից էլ արդեն նույնիսկ եվրոպական աղբյուրներն են ՙԱջ սեկտորի՚ թիկունքին կանգնած ներկայացնում ամերիկյան Պետքարտուղարության առանցքային ներկայացուցիչներին, իսկ դա նշանակում է, որ ռեալ է դառնում այն վտանգը, որ այդ ողջ արյունահեղության պատասխանատվությունը ժամանակի ընթացքում կարող է դրվել նաեւ Օբամայի վարչակազմի վրա: Էլ չասած, որ ուկրաինական բենդերա-ֆաշիստների այդ գազանությունները կարծես թե արդեն ոտից գլուխ ամերիկամետ արեւելաեվրոպական երկրներում էլ են սկսել լուրջ մտավախություններ առաջացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրենց, այնուամենայնիվ, հաջողի Ուկրաինան եվրոպականացնել, այսինքնª մարդկանց օրը ցերեկով ողջակիզելու մեջ այդքան մասնագիտացած բենդերականների առաջ բացեն սեփական սահմանները: Եվ, վերջապես, Ղրիմից հետո մոտ 90 տոկոսանոց ՙկողմ՚ ձայներով Դոնեցկի եւ Լուգանսկի հանրաքվեները անհնար է չտեսնելու տալ ու շարունակել այդ մարզերում կիրառվող բանակի մասնակցությամբ սպանդին տալ ՙհակաահաբեկչական օպերացիա՚ անվանումը:
Ուկրաինական այս խորացող, բայց միանգամայն սպասելի ձախողման ֆոնին ԱՄՆ-ին այդպես էլ չի հաջողվում իրականացնել երբեմնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի սպառնալիքն ու ձախողել Եվրասիական միության ստեղծումը: Վերջին ներքին հակասությունը, որը կար այդ հարցում, վեր էր հանել Բելառուսի նախագահը, բայց ահա նրա, ՌԴ-ի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների անցած շաբաթվա մոսկովյան հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարեց. ՙՄենք չենք արգելափակի Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումը՚, ինչը, ինչպես հայտնի է, կիրականացվի մայիսի 29-ինª Աստանայում: Ի դեպ, նույն մոսկովյան հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նախ առաջարկեց. ՙՄենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված՚: Ապա. ՙԿարեւոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը եւ ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաեւª երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը՚: Եվ, վերջապես, Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցի շրջանակներում ՀՀ նախագահի հնչեցրած, օրինակ, այն միտքը, թե. ՙԵվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ Եվրոպական ներդրողների համարª օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա...՚, իր հերթին է հուշում, որ եվրասիական ինտեգրացիոն համակարգերին Հայաստանի անդամակցության հարցով եւս խնդիրներ, գործնականումª արդեն միանշանակ, չենք ունենա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում