ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Արխիվ 12-16ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
ՙԻմ ունեցած տեղեկություններն ինձ թույլ չեն տալիս ենթադրել, որ մայիսի 29-ի Մաքսային միության հիմնական փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի՚,- անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների այն մտավախություններին, որ մայիսի 29-ին կայանալիք հանդիպումը հնարավոր է հետաձգվի, մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Ապա հավելեց.
- Ես կդժվարանամ ասել, թե Հայաստանի մասնակցությունը ինչպիսին կլինի, բայց որ մայիսի 29-ի արարողությունը, որը նախատեսված էր` իմ տեղեկությունների համաձայն, անպայման կկայանա: Հատկապես Լուկաշենկոյի հայտարարության հիման վրա, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա: Որովհետեւ երկու օր առաջ Լուկաշենկոն հայտարարեց, որ բելառուսական կողմը չի խոչընդոտի այդ միջոցառմանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

