ԿԻԲԵՐԱՍԿՅԱՐԻ ՎԱՏ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ
Արխիվ 12-16ԿԻԲԵՐԱՍԿՅԱՐԻ ՎԱՏ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ
Ադրբեջանցիների կյանքն այնքան անհետաքրքիր է, որ վերջիններս հանգստյան օրերին որոշել են նստել, ժամերով գլուխ ջարդել եւ կոտրել Հայաստանի բոլոր մարզերի պաշտոնական կայքերը: Թե ինչով է պայմանավորված, որ հակերները կարողացել են կոտրել բոլոր կայքերը, ճշտեցինք տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր, ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ. ՙՔանի որ կայքերը գրեթե նույն կերպ են կառուցված, հակերները գտել են ինչ-որ խոցելիություն` մեր կայքերից մեկի վրա եւ հենց նույն կերպ կոտրել են մնացած բոլոր կայքերը: Ոչ աշխատանքային օրերին պարզապես հարմար է եղել կոտրել կայքերը, քանի որ վերահսկողությունն այդ օրերին ոչ այդքան մեծ է՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

