ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ ՉՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՌԻԹ ԴԱՌՆԱ
Արխիվ 12-16ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ ՉՊԵՏՔ Է
ԻՐԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՌԻԹ ԴԱՌՆԱ
Ըստ շրջանառվող լուրերի` արդեն երկու օր է, ինչ Սյունիքի մարզի որոշ դպրոցներում փորձնական տագնապ է հայտարարվում: Այս կերպ ուսուցիչներին սովորեցնում են, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն պատերազմի ժամանակ: Տվյալ տեղեկատվության վերաբերյալ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ պարզաբանեց. ՙՆման միջոցառումներ, դասընթացներ կատարվում են ոչ թե Սյունիքի մարզում, այլ ամբողջ ՀՀ տարածքում: Դպրոցները, միգուցե, այս պահին ավելի շատ են անցել ռազմահայրենասիրական, փրկարարական, անվտանգության մեխանիզմների ուսումնասիրմանը, ինչը շատ ողջունելի է: Ըստ էության, դա որեւէ մարզով ու տարածքով չի եզրափակվում՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

