ՙ«ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆՐԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆՐԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ»


Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում օրերս տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Գառնիկ Արզումանյանը: Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` 45-50 տարեկան հայ տղամարդը քաշքշուկների մեջ է ընկել, եւ նրա գլխին հարվածել են, որի հետեւանքով մահացել է: Դեպքի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ.
-Այս պահին մենք դեռ ճշտում ենք փաստերն ու հանգամանքները:
- Պարոն Մանուկյան, հայաստանյան մամուլում կա տեղեկատվություն, որ Գ. Արզումանյանը ՀՀ քաղաքացի է եղել:
- Մենք այդ տեղեկատվությունը ստացել ենք, հիմա ճշտում ենք մանրամասները:
- Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում դեսպանատունը, որպեսզի հայերը չհայտնվեն նման դեպքերի կիզակետում:
- Ուկրաինայում ապրում է շուրջ կես միլիոնից ավել հայ: Իհարկե, բոլոր հայերին մենք կոչ ենք անում, որ չխառնվեն եւ զերծ մնան նման հարցերից: Ապրում են, թող ապրեն: Բայց ամեն մարդ ունի իր քաղաքական հայացքները, իր դիրքորոշումը, եւ դեսպանատունը, դժբախտաբար, նրանց գիտակցության վրա ազդելու լծակներ չունի: Մարդիկ, ովքեր լսում են, նորմալ է լինում, իսկ մարդիկ, ովքեր ունեն իրենց կողմնորոշումը եւ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, շարժվում են այնպես, ինչպես կամենում են: Նրանց վրա որեւէ մեկը բռնանալու կամ ազդելու իրավունք չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում