Մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրի քսանամյակը:
Չնայած նրան, որ հարեւան պետությունը զինադադար ասվածը մի փոքր այլ կերպ է ընկալում, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչպես ստացվեց, որ այս քսան տարիների ընթացքում խաղաղապահ զորքերի կարիքն, այնուամենայնիվ, չնկատվեց սահմանին: Ինչպես նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ. - Այն, որ զինադադարի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գործընթացը պահպանում են հենց կողմերի ուժերը, սա ինքնին ձեռքբերում է, ինչն էլ ցույց է տալիս, որ կողմերը կարող են` որպես հարեւաններ, գոյատեւել` առանց կողմնակի միջամտության: - Իսկ այսօր ինչ լուրջ սպառնալիքներ կան` հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված: - Ամենամեծ սպառնալիքը, երեւի, Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներն են: Այդ պետությունը դժբախտաբար զարգանում է ամենավատ տարբերակով: Նրանք գնում են դեպի ֆաշիզմ եւ նացիզմ: