ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՙԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆԸ՚
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՙԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆԸ՚
Մայիսի 12-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը մի տեսակ հետաքրքիր էր: Նախ` քննարկման թեման` ՙկուտակայինը՚, բավական ինտրիգային էր, եւ հետո` պատգամավորները անհասկանալի կերպով ակտիվ էին: Օրինակ` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նիստերի դահլիճ մտնելուն պես հարկ համարեց առանձին մոտենալ եւ ձեռքով բարեւել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Այս փաստը հավանաբար դուր չեկավ ԲՀԿ-ականներին, քանի որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ընդմիջման ընթացքում մեծ արագությամբ շտապեց Արծվիկ Մինասյանի սենյակ: Փաստորեն, գնալով ամեն ինչ ավելի է հետաքրքրանում, ոչ իշխանականների խաղաքարտերը օր օրի բացվում են, եւ պարզ է դառնում, թե իրականում ովքեր են ՙկարմիրները՚ եւ ՙմաֆիայի՚ ներկայացուցիչները:

