ԿՈՆՉԻՏՈ ԼԱ ԵՎՐՈՊԱ, ԿԱՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՎԵՐՋԸ
Արխիվ 12-16ԿՈՆՉԻՏՈ ԼԱ ԵՎՐՈՊԱ, ԿԱՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՎԵՐՋԸ
Եվ այսպես, ամբողջ հայությունը գազազած է եւ հիասթափված այն փաստով, որ ՙԵվրատեսիլի՚ հաղթող է ճանաչվել անսքող մարդկային թափոնը: Դա ընկալվել է որպես լպիրշ մարտահրավեր բոլոր նորմալ մարդկանց, ու եթե շատ քչերը դեռ եվրոպական գեղեցիկ երազներ ունեին, ապա այդ երազները ակնթարթորեն հօդս ցնդեցին:Արեւմուտքը ցույց տվեց իր իսկական դեմքը` առանց որեւէ շպարի: Դե, դրանից մի քանի օր առաջ էլ, ԱՄՆ-ն ամբողջ հայությանը տրամադրեց իր դեմ` սկզբում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի, իսկ այնուհետ դեսպան Հեֆֆերնի շուրթերով ուղիղ տեքստով պահանջելով մազութային սուլթանատին վերադարձնել ազատագրված տարածքներն ամբողջությամբ:
Այսքանից հետո արեւմտամետությունը արդեն ընկալվում է որպես դավաճանության եւ անբարոյականության հոմանիշ, այլեւս տարատեսակ երանգային բաղադրիչները բացակայում են: Ու նույնիսկ իշխանությունն աչքի գրող համարողները սկսել են ՙՖեյսբուքում՚ գրառումներ թողնել. ՙՔիչ է մնում շնորհակալություն հայտնեմ Սերժ Սարգսյանին` սեպտեմբերի 3-ին մեզ Մաքսային միություն տանելու համար՚: ԵՎՐԱՊԱՏՐԱՆՔԻ ՎԵՐՋԸ
Չէ, երկնային արդարություն, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ազգովի ստացանք ազդանշան, թե որ ուղղությամբ չի կարելի գնալ ոչ մի դեպքում: Ստացանք բավականին թեեւ տհաճ, բայց մեղմ տարբերակով: Եթե առավել անզգամ լինեինք, ապա ազդանշանը տեղ կհասներ ավելի ցավոտ կերպով` միգուցե ՙփշի-փշի անելու՚ նկատառումներով քաղաքական որոշում կայացվեր առաջին տեղը Հայաստանին տալ, ու 2015-ի ապրիլի վերջին` հենց Ցեղասպանության 100-ամյակին, կոնչիտանման ինչ-որ մի գարշանք առաջին տեղը ստանար հենց Երեւանում: Այնպես որ, ստացանք թեեւ ցավոտ, բայց, այնուամենայնիվ, ոչ զգետնող պատվաստում` ընդդեմ եվրոպամոլության:
Ու հրապարակային դաշտում էլ գրեթե չմնաց եվրաինտեգրման կողմնակից:
Դե,հակառուսական, եվրոպամետ գործողություններ կատարելը մնացել է հիմնականում տարատեսակ սաքունցների ուսերին, ինչպես նաեւ այնպիսիների վրա, ովքեր այլեւս կորցնելու բան չունեն: Ինքը` Սաքունցը, որ նախապատրաստվում է իր նմանների հետ մայիսի 18-ին իրականացնել ակցիա ՙընդդեմ պուտինիզմի՚, նաեւ հայտարարել է, որ այլեւս պետք չէ հույսեր կապել քաղաքական ուժերի հետ, եւ որպես ՙպուպուշ՚ կուսակցություններ` հիշատակեց միայն ՙԱզատ դեմոկրատներին՚, նոր ՀՀՇ-ին, մեկ էլ` Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը: Սույն արգահատելի կերպարանքը նաեւ ատամներով պաշտպանեց Ջեյմս Ուորլիքին եւ Ջոն Հեֆֆերնին` հայտարարելով, թե նրանց հայտարարությունը որեւէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար. ՙԴա ընդամենը առաջարկ է, որի շուրջ կարող են քննարկումներ լինել, եւ մենք կարող ենք ընդունել կամ չընդունել այն: Ուորլիքի հայտարարությունը վերաբերում է միայն բանակցային գործընթացին, եկեք տարբերենք առաջարկը եւ հանձնարարությունը՚: Եվ տարատեսակ սաքունցների տրամաբանությամբ ի±նչ է արել որ Ուորլիքը` ՙընդամենը՚ պահանջել է հող հանձնել թուրքերին: Իսկ այ Ռուսաստանի դեսպանը, որ դիվանագետի կարգավիճակի թույլատրած առավելագույն աստիճանով հայանպաստ դիրքորոշում է հայտնել Արցախի հարցի վերաբերյալ, այ նա ՙսպառնալիք է՚ ՙինքնիշխանությանը՚: Դե, որպես ՙինքնիշխանություն՚` սաքունցները, բնականաբար, դիտարկում են ոչ թե Հայաստան պետության ինքնիշխանությունը, այլ սեփական անսահման ազատությունը` գրանտային 30 արծաթներով անկաշկանդ ծախելու հայրենիքը, եւ քանի որ Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, որ ՀՀ-ն ՌԴ-ից օրինակ վերցնելով պետք է օրենսդրորեն սահմանափակի տարատեսակ սաքունցների անվերահսկելի գործունեությունը, դա արդեն իմպերիալիզմ է, թշնամություն է ժողովրդավարության հանդեպ եւ ահավոր սպառնալիք ինքնիշխանությանը:
ԱՌԵՎՏՈՒՐ, ԲԱՅՑ ՈՉ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ
Այն, որ վաղ թե ուշ այլասերվող եւ անսքող գենդերային ֆաշիզմի օգնությամբ կործանման անդունդը գլորվող Եվրոպայի եւ նոր-նոր ոտքի կանգնող, իր վերելքն ապրող կենսունակ Եվրասիական քաղաքակրթության միջեւ երկաթյա վարագույր է գոյանալու, կարծես թե ակնհայտ է թվում:
Բայց այդ ամեն ինչը` հետո, իսկ այժմ ինչ-ինչ անցումային վիճակներ են: Ի դեպ, այդ անցումային վիճակների տրամաբանության մեջ է եւ Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցը Հայաստան: Տեսեք, թե ինչպես են փոխվել շեշտադրումները, այժմ Եվրոպան համաձայնում է համագործակցության ցանկացած, նույնիսկ մնացորդային տարբերակներում: ՙԵս կցանկանայի մտածել այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է կազմակերպել ԵՄ-ի հետ ասոցիացիան այնպես, որ դա չխանգարի ՄՄ-ի հետ ինտեգրմանը: Ակնհայտ է, որ Հայաստանը, կապված լինելով իր տարածաշրջանին, ցանկանում է մասնակցել նաեւ եվրոպական քաղաքական արժեքներին: Դա անհրաժեշտ է, ինչպես նաեւ եվրոպական ներդրումների հոսքը Հայաստան, որպեսզի մեր օրակարգը հագեցած լինի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հարցերով՚,- ասել է Օլանդը:
Իսկ եթե վերլուծենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ապա կտեսնեք, որ այդտեղ խոսքը գրեթե բացառապես տնտեսական հարաբերությունների մասին է: ՙԱյս ամենին զուգահեռ, Հայաստանի` Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որեւէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության` որպես կարեւորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը: Վստահ եմ, որ` Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար` խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ Եվրոպական ներդրողների համար` օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին՚:
Այսինքն` ստացվում է, որ տնտեսական հարաբերություններ կունենանք այնքան, ինչքան հնարավոր է, ու ինչքանը չի խանգարի Եվրասիական ինտեգրմանը, բայց ընդօրինակելու չափանիշներ չունենք: Իսկ ինչու ոչ, չէ որ, ինչպես ասել էր Հռոմի կայսրներից մեկը` Հռոմում վճարովի հանրային պետքարաններ կառուցելու կապակցությամբ, փողերից հոտ չի գալիս: Նույնը կարելի է ասել եւ վաճառված ապրանքներից ստացած եկամտի եւ ներդրումների մասին, չէ որ նույն Արեւմուտքից եկող քայքայիչ ազդեցություններից կարող ենք հուսալիորեն պաշտպանվել հենց եվրասիական, ռուսական հզոր քաղաքակրթական հովանոցով:
Իսկ ինչ վերաբերում է ՙեվրաարժեքների՚ վերջին լուսանցքային պաշտպաններին, ապա, խոշոր հաշվով, նրանք բնակատեղիի այլընտրանք կունենան` կոնչիտայացված Եվրոպայի եւ եվրաչափանիշներին չհամապատասխանող հայկական կալանավայրի միջեւ: Միանգամայն ազատ եւ անկաշկանդ ընտրություն է լինելու...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

