«ՏԱՍՆԱՊԱՏԿՎԵԼ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԳԵԲԱՆԻՆ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ»
Արխիվ 12-16«ՏԱՍՆԱՊԱՏԿՎԵԼ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՈԳԵԲԱՆԻՆ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ»
Դեպրեսիան որոշակի մակարդակից հետո կարող է համարվել, որպես հիվանդություն և կան հիվանդություններ, որի հիմնական սինդրոմներից մեկը դեպրեսիան է: Ամբողջ աշխարհում աճել է դեպրեսիան: Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի դեպրեսինա բառը կարելի է օգտագործել որոշակի հիվանդությունների առկայության դեպքում, իսկ մնացած, օրինակ տխրության դեպքում չի կարելի ասել, թե մարդը դեպրեսիայի մեջ է, քանի որ դա հոգեբանը բնորոշում է որպես սովորական մարդկային ռեակցիա, որի դեպքում մարդկանց մոտ նկատվում է ակտիվության նվազեցում, էներգիայի նոր կուտակում և սեփական աշխարհայացքի փոփոխություն: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` մարդկային սխալ ընդհանրացումներն ու հակադրական մտածելակերպն է: Ինչպես Սամվել Խուդոյանն է փաստում ամբողջ աշխարհում դեպրեսիան ահռելի թիվ է կազմում և գնալով նկատվում է աճ: Ըստ Խուդոյանի Հայաստանում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի և Անկախության շրջանում ձևավորվեց հոգեբանին այցելելու կուլտուրան. «Հայաստոնում գնալով աճում է այն մարդկանց թիվը, որոնք դիմում են հոգեբանի: Դիմում են ամենատարբեր հարցերով, ընդհուպ մինչեւ սիրային. «Պետք է ասեմ, որ տասնապատկվել է խաղամոլության խնդիրներով հոգեբանին դիմող մարդկանց թիվը»:
Իսկ Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի խոսքով`բացակայում է հոգեբույժին այցլելու կուլտուրան. «Հոգեկան հիվանդությունները միանգամից չեն բացահայտվում և ցանկացած մարդ կարող է հակված լինել այդ հիվանդությանը, այդ իսկ պատճառով էլ գոնե տարին մեկ-երկու անգամ անհրաժեշտ է դիմել հոգեբույժին` ընդհանուր հոգեվիճակի մասին իմանալու համար: Ինքնասպանությունների հիմքում շատ հաճախ ընկած են չերևացող հոգեկան խանգարումները,այս առումով մեր ժողովուրդը բժշկի, մասնավոապես հոգեբույժի չի դիմում, քանզի մեզ մոտ կա հետևյալ սկզբունքը`մինչև դանակը ոսկորին չհասնի»,-ասում է նարեկագետը: Նրա բնորոշմամբ հայ ազգը ավելի շատ է հակված դեպերսիաների, որի վրա մեծ ազդեցություն է թողել պատմությունը`պետականության կորուստը, տևական սթրեսները և այլն: Նարեկաբույժը առաջարկում է ազատվել պատմության թողած այդ բացասական ազդեցությունից Մայիս ամիսը և ընդհանրապես եղանակային փոփոխությունները իրենց ազդեցություներն են թողնում հիվանդությունների սրման և դրանց բացահայտման վրա: Պրն. Ներսիսյանը նման դեպքերում բացառում է ինքնաբուժությունը և առանց բժշկի հետ խրհրդակցելու դեղերի ընդունումը. «Մեր ազգը կրթելու կարիք ունի, մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք, սակայն ոչինչ չգիտենք: Տարրական բաններ կան, որոնք պետք է սովորեցնենք դպրոցներից սկսած»,-շեշտում է Ա.Ներսիսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

