Իվան Ուրգանտը՝ Կոնչիտա կերպարով
Արխիվ 12-16Իվան Ուրգանտը՝ Կոնչիտա կերպարով
Կոնչիտա Վյուրստի հաղթանակը ռուսական շոու-բիզնեսում միանշանակ չի ընդունվել: Ռուսական հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը համընդհանուր «մորուքավորումից» անմասն չի մնացել:
Համացանցի օգտատերերն անմիջապես սկսել են հայտնի հերոսների, այդ թվում՝ մուլտֆիլմերի հերոսների վրա մորուք նկարել:
Այսօր նույնն է արել նաեւ Իվան Ուրգանտը եւ իր Instagram-ում լուսանկար հրապարակել: Իհարկե, հաղորդավարը ստիպված է եղել հոգ տանել ոչ թե մորուքի մասին (նա իր սեփականն ունի), այլ երկար մազերի: Ուրգանտը փարթամ կեղծամ է դրել, ներկել է աչքերն ու շուրթերը, մորուքն ավելի է ընդգծել: Ընկերները հաղորդավարին Ուրգանչիտա են անվանել եւ խոստովանել, որ նա շատ ավելի գեղեցկադեմ է, քան ավստրիական կատարողը:

