ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԸՆԴԴԻՄԱՑԱՆ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԻՆ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԸՆԴԴԻՄԱՑԱՆ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԻՆ
Ինչպես հայտնեց պետեկամուտների կոմիտեի փոխնախարար Միրումյանը, վերջերս գույք-ապրանքատեսակների վրա ակցիզային դրոշմանիշերի փակցման արդյունքում, պետբյուջեն ունեցել է զգալի աճ՝ տարբեր ապրանքատեսակների գծով 130-260 տոկոս աճ: Քանի որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում այդպիսի սպառման աճ չկա հետեւաբար պետք է հասկանալ, որ ստվերից դուրս են բերվել զգալի գումարներ: Փաստորեն Հայաստանում արտադրվող բնական հյութերի, գարեջրերի, հանքային ջրերի եւ այլ ըմպելիքների գործարանների տերերը եւ համապատասխան ապրանքներ ներմուծողները, միջինը երկու անգամ պակաս էին մուծումներ կատարում պետական բյուջեին: Ներկայումս կառավարությունը առաջարկում է ակցիզային դրոշմանիշեր փակցնել նաեւ մի շարք այլ ապրանքատեսակների վրա, ինչը ըստ կառավարության ստվերից դուրս կբերի եւս մի զգալի շերտ: Հետաքրքիր է, որ Ազգային ժողովում բիզնես ունեցող պատգամավորներից մի քանիսը սկսեցին ընդդիմանալ այս ծրագրին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

