Ֆինանսների նախկին նախարարը մեծ գումարներ է փոխանցել Կիպրոս

Արխիվ 12-16

Ֆինանսների նախկին նախարարը մեծ գումարներ է փոխանցել Կիպրոս

Նոր օֆշորային սկանդալ. Ֆինանսների նախկին նախարարը մեծ գումարներ է փոխանցել ԿիպրոսՎերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել է Ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին. պարզվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:

Վերահսկիչ պալատի տվյալներով՝  ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն: ՎՊ-ն իր հաշվետվության մեջ գրում է, որ «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որեւէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:

Մեր կառավարությունը պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերության հետ եւ փոխանցել է 704.000 ԱՄՆ դոլար: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը 288.000 ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ, որն էլ իրականացրել է նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:

Բացի դրանից՝ կառավարության աշխատակազմին ցանցային սարքավորումների մատակարարման եւ տեղադրման համար 546 959 ԱՄՆ դոլարի եւ 30 366 240 ՀՀ դրամի պայմանագիր է կնքվել «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ, սակայն գումարն առանց հիմքի փոխանցվել է ենթամատակարար «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ) հաշվին:

Ազգային ժողովի կահույքը նույնպես նույն սկզբունքով է գնվել.  «Վեկս» ՍՊԸ-ի հետ կնքվել է 118,245 դոլարի եւ 49,907,106 դրամի պայմանագիր, բայց ԱԺ-ի հասցեով ներկրված ապրանքների ուղեկցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել է ենթամատակարար «Սի Այ Էս Ինթերնեյշնլ Իմպեքս» ԿՈ ԼՏԴ (Չինաստան)  անունից:

Վերահսկիչ պալատն արձանագրել է նաեւ ծրագրեր, որոնց դրամաշնորհները վաղուց ծախսվել են, իսկ գործն այդպես էլ չի կատարվել:

Այս հետազոտություններից հետո ՎՊ հանգել է հետեւյալ եզրակացության՝ «գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր եւ ունեն հետագա ստուգումների կարիք»:





Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում