ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ 65 ՏՈԿՈՍԸ
Արխիվ 12-16ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ 65 ՏՈԿՈՍԸ
Ինչպես այսօր ԱԺ-ում հայտնեց արդարադատության փոխնախարար Թաթոյանը, 2003 թվականից սկսած, երբ Հայաստանը ներգրավվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համակարգում, Հայաստանից եվրոդատարան ուղարկվել է ավելի քան 2000 դիմում, որոնցից շուրջ կեսը եվրոդատարանի կողմից համարվել է ոչ ընդունելի: Գումարային առումով Հայաստանից գնացած դիմումների մեջ կար 16 մլն եվրոյի փոխհատուցման պահանջ: Սակայն եվրոդատարանը բավարարել է 576 հազար եվրոյի պահանջ, որից 424 հազար եվրոն տրվել է պետական բյուջեից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

