Օլանդ.՛՛ԿԱ ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ, ԴԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Է՛՛
Արխիվ 12-16Օլանդ.՛՛ԿԱ ՄԵԿ ԼՈՒԾՈՒՄ, ԴԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Է՛՛
Այսօր՝ համատեղ ասուլիսի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին. «Սա քայլ է մի ազգի նկատմամբ, որը ծանր ցավեր է տարել ու տուժել: Սա աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր ու եղեռներ այլևս չկրկնեվն աշխարհում»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, նախագահն ասաց. «Արդեն դրա մասին խոսել եմ, երբ որ վարչապետը այդ հայտարարությունը արել է: Բայց ես միշտ դրական կողմն եմ ցանկանում տեսնել: Կա մեկ լուծում, և դա ցեղասպանության ճանաչումն է»:

