ԵԹԵ ՄՆԱՅԻՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՐ
Արխիվ 12-16ԵԹԵ ՄՆԱՅԻՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՐ
Ինչպես հայտնի է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի փոխարինումը կամավորով, կատարվեց բացառապես ՀՀԿ խմբակցության պատգամավորների շնորհիվ, քանի որ բոլոր այլ խմբակցությունների պատգամավորները, կամ դեմ էին, կամ ձեռնպահ: Այդ կապակցությամբ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ասաց, որ եթե ՀՀԿ-ի պատգամավորները նույնպես վարվեին այնպես ինչպես ԲՀԿ-ականները, կամ ընդդիմադիրները, ապա քաղաքացիները պետք է շարունակեին վճարել աշխատավարձի 5 տոկոսը, իսկ չվճարողների նկատմամբ պետք է հաշվարկվեին տուժեր եւ տուգանքներ: Մի խոսքով, եթե հասարակությունը մնար ԲՀԿ-ի, կամ ընդդիմության հույսին կուտակայինից էլ պարտադիր բաղադրիչը դուրս չէր գա: Հ. Հակոբյանը ակնրակեց, որ քառյակը ու նրանց միացած ՕԵԿ-ը հենց այդ նպատակն էին հետապնում, որպեսզի կրկին բորբոքեն կրքերը կուտակայինի շուրջ, քանի որ հասարակական մթնոլորտի առողջացումը ձեռք չի տալիս նրանց, ովքեր պղտոր ջրում ձուկ որսալու ախորժակ ունեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

