ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Դաշնակների միտքը Ազգային ժողովում գնում-գալիս է: Երեկ Ազային ժողովում կուտակայինի օրենքի քննարկումների ժամանակ, ՀՅԴ պատամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դրական է գնահատում կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու կառավարության առաջադրած նախագծին: Դրանից անմիջապես հետո Լեւոն Զուրաբյանը մեղադրեց նրանց քառյակից առանձին, կառավարության հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ: Հավանաբար ՀԱԿ-ի մեղադրանքները ՀՅԴ-ում ծանր տարան եւ այսօր նույն Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագիծը թեեւ քայլ առաջ է, եւ տվյալ դեպքում որոշ ժամանակով լուծում է կուտակայինի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու: Այդ տարօրինակ փոփոխությանն արձագանքեց ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշելով, որ երեկ ավելի կառուցողական էր ՀՅԴ-ի մոտեցումը եւ հռետորական հարց հնչեցնելով, թե ինչ պատահեց ՀՅԴ-ին մեկ գիշերվա ընթացքում: Հակոբյանը մեղադրեց ընդդիմադիրներին <Ինչքան վատ այդքան լավ> սկզբունքով առաջնորդվելու մեջ:
Պատասխանլով Հ Հակոբյանի գիշերային հարցին եւ մեղադրանքին, դաշնակցական Աղվան Վարդանյանը փոխադարձ մեղադրանք ուղեց ՀՀԿ-ին, թե ինչու էր պետք նախկինում ընդունել այսպիսի օրենք, որ հիմա էլ մտածե,լ թե ինչպես այն բարելավել: Սակայն այստեղ էլ հավանաբար պետք է հիշեցնել հենց Աղվան Վարդանյանին, կուտակայինի վրա քաղաքական կապիտալ հավաքողներին, որ երբ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվեց այսպիսի խնդիրների պատճառ դարձած կուտակային օրենքը, դեմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

