ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Արխիվ 12-16ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
68-կոմղ, 12-դեմ և 36-ձեռնպահ հարաբերակցությամբ այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ԱԺ պատգամավորները հավանություն տվեցին Կառավարության կողմից ներկայացրած «կուտակայինի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ, որի այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում, որպեսզի նրանցից այդ 5 տոոսները պահվեն, կարող են սեփական դիմումի համաձայն հրաժարվել դրանից՝ օրենքի վերջնական ընդունումից հետո:
Նշենք, որ նախագծին ձեռնպահ քվեարկելու մասին մինչեւ քվեարկությունը հայտնել էին «Օրինաց երկիր», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները, իսկ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը հայտարարեցին դեմ քվեարկելու մասին: Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագծին ձեռնպահ քվեարկելու մասին, ով առաջին անգամը չէ, որ շեշտակիորեն առանձնանում է իր խմբակցության այլ անդամներից ու որոշումներից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

