ԿԱՆԱԴԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՌՈՒՍՆԵՐ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐ
Արխիվ 12-16ԿԱՆԱԴԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՌՈՒՍՆԵՐ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐ
Մայիսի 12-ին Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը հայտարարել է.
«Մենք հայտարարում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի 6-ական քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Միջազգային հանրությունը շարունակելու է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ Մոսկվան քայլեր չի ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,-ասել է Կանադայի վարչապետը:
Կանադական պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյահլոն, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը, պետդումայի պատգամավորներ Լյուդմիլա Շվեցովան և Սերգեյ Նավարովը և այլք:

