ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ՀԱՆՈՒՆ ԿԱՐԵՆԻ ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ»
Արխիվ 12-16ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ՀԱՆՈՒՆ ԿԱՐԵՆԻ ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ»
Մայիսի 10-ին ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահում տեղի
ունեցավ բարեգործական համերգ եւ դրամահավաք, որոնց հասույթը տրամադրվեց արցախյան ազատամարտի մասնակից, դերասան` Կարեն Մկրտչյանի բուժման համար: Երեկոն կայացավ ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: Համերգին մասնակցեցին արվեստի հայտնի ներկայացուցիչներ, պարային խմբեր, տարբեր կազմակերպություններ և անհատներ: Բոլոր աջակիցներն ու մասնակիցները պարգևատրվեցին այդ օրը խորհրդանշող պատվոգրերով:
Երեկոյին ներկա էին նաև Կարենի որդիները, նրանցից մեկը
հայրիկի փոխարեն մեծ
հպարտությամբ բեմ բարձրացավ և «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ստացավ Կարենի երկար սպասված ու երազած «ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» շքանշանը:
Ծափահարությունները չէին դադարում, ամեն կողմից հնչում էին աղոթքներ ու լավ խոսքեր ուղղված Կարենին, բոլորը ցանկանում էին իրենց խոսքը Կարենի
որդիների միջոցով հասցնել դերասանին:
Համերգն ավարտվեց գեղեցիկ բեմադրությամբ, իսկ կազմակերպիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներինմաղթեցիրն, որ մեր ազգն այդ օրվա նման միասնական լինի միշտ եւ հավելեցին. «Աստված ձեզ պահապան, իսկ Կարենին էլ` ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ...»:
ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

