ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ «ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ՆԱՎԱԿՆԵՐԻ»
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ «ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ՆԱՎԱԿՆԵՐԻ»
Երեւանյան հորդառատ անձրեւը խուճապի է մատնել ոչ միայն ռոմանտիկ անձրեւի սիրահարներին, այլեւ երթուղայինների եւ տաքսիների վարորդներին: Պարզվում է` երեւանյան մի շարք փողոցներ խայտառակ վատ ջրահեռացման համակարգ ունեն, եթե, իհարկե, դրանք գործում են ընդհանրապես: Արդյունքում փողոցները վերածվել են գետերի ու լճակների, որտեղ միայն ձեզ կարող է օգնել ջրասուզորդները եւ ոչ թե քաղաքապետարանը:
Ինչեւէ, հուսանք սա դաս կլինի եւ լրջորեն կմտածեն համապատասխան կառույցները նաեւ այս ուղղությամբ, այլապես եթե մի քիչ էլ շարունակվեր անձրեւը, ապա «ջրհեղեղից» կփրկվեր միայն ծով ունեցող երկրից եկած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Լուսանկարները դիտե՛ք ստորեւ.






Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

