ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԳՏՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՇԱՆՍՈՆՅԵ ԱԶՆԱՎՈՒՐԻ 90-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԵՆ ԳՏՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՇԱՆՍՈՆՅԵ ԱԶՆԱՎՈՒՐԻ 90-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Համերգի ավարտին Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին:

