«ԵՐԲ ԵՐԵՎԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»
Արխիվ 12-16«ԵՐԲ ԵՐԵՎԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»
Մայիսի 5-9-ը հյուրախաղերով Երեւանում էր գտնվում Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ցուցադրվեց թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը` Ա. Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» պիեսը, իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` «Ռուս մարդը randez-vous-ին» ներկայացումը` Ի. Տուրգենեւի «Գարնանային ջրեր» վեպի հիման վրա: Երկրորդ ներկայացումից հետո «Իրավունքը» զրուցեց մեր հայրենակից, թատրոնի երիտասարդ դերասան ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱԲԱՆՅԱՆԻ հետ:
- Ի՞նչ կտանեք Ձեզ հետ Երեւանից:
- Ինչ հնարավոր էր` արդեն տարել եմ: Այս անգամ էլ կտանեմ, այն ինչը, որ միշտ տանում եմ` ընկույզով սուջուխ, բաստուրմա: Այն, ի դեպ, Սուսաննա տյոտյայի մոտից եմ գնում, շատ համեղ է:
- Իսկ տպավորություննե՞ր...
- Անշուշտ... Հրաշալի հանդիսատես ունեք... Դրվագներ կային, որ անգամ Մոսկվայում անհաղորդ են մնում, իսկ այստեղ լիովին այլ արձագանք ունեցան:
- Հուզվո՞ւմ էիք:
- Այն էլ ոնց... Ապրելով Մոսկվայում, երբ իմանում եմ, որ հայ կա դահլիճում` ինձ լավ եմ զգում: Իսկ այստեղ, երբ իմացա` 500 հայ է լինելու դահլիճում` հուզվեցի... Մի տեսակ ամաչում էի, որ պետք է բեմ դուրս գամ եւ ռուսերեն խոսեմ: Երբ Երեւան եմ գալիս, ուզում եմ հայերեն խոսել, բայց ամաչում եմ հանկարծ ինչ-որ բառ սխալ չասեմ:
- Համբարձում, տեղյակ եմ, որ տանը դեմ էին Ձեր դերասան դառնալու ցանկությանը:
- Այո, դեմ էին... Դեմ էին նաեւ նախորդ մասնագիտության ընտրության հարցում: Մայրս ցանկանում էր, որ որդին զինվորական դառնա ու համազգեստ կրի... Գեղեցիկ է...
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսանկարը` ԼԱՐԻՍԱ ԳԵՐԱՍԻՄՉՈՒԿԻ
Հ.Գ. - Նյութի շարունակությունը կարող եք ընթերցել «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

