Յանուկովիչ. ՛՛ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է՛՛
Արխիվ 12-16Յանուկովիչ. ՛՛ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է՛՛
Դոնբասի բնակչության բացարձակ մեծամասնությունը մասնակցել են ինքնորոշման հանրաքվեին, քանի որ ուկրաինական ժողովրդի համբերությունը սպառվել է: Այս մասին ասված է Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ, որը հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների տրամադրության տակ:
«Դոնբասում բնակվող բնակչության բացարձակ մեծամասնությունը մասնակցել է հանրաքվեին և իր ձայնը տվել է պետականության ցանկացած այլ տարբերակի, միայն թե չլինի այն տարբերակը, որի պայմաններում պետությունը սեփական քաղաքացիներին ահաբեկիչ է անվանում և սկսում է անպատժելիորեն սպանել, որովհետև ուկրաինացիների համբերությունը սպառվել է: Ես այժմ կարող եմ ընդունել իմ մի քանի ռազմավարական սխալները, սակայն, իմ խորին համոզմամբ, երբեք ոչ մի իշխանություն, ոչ մի կարիերա կամ ֆինանսական հաջողություն չարժե մարդկային կյանք: Իսկ արյունալի հունտան սպանել է արդեն ավելի քան 300 խաղաղ բնակիչ: Եվ մինչև այս պահը հայտնի չէ, թե քանի երեխա է մահացել, այն երեխաներից, որոնց անօրինական կերպով հավաքագրել են: Նրանց պետք է անհապաղ կանգնեցնել: Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ քանակությամբ մարդ է մասնակցել հանրաքվեին: Դուք կարող եք փորձել արհամարել հանրաքվեի արդյունքները, սակայն ո´չ դուք, ո´չ Եվրոպան, ո´չ էլ այլք այլևս չեն կարող չխոստովանել, որ չկան ահաբեկիչներ և դուք պատերազմ եք վարում ձեր ժողովրդի դեմ»,-ասել է Յանուկովիչը` պահանջելով Դոնեցկից, Լուգանսկից, Օդեսայից և այլ շրջաններից անհապաղ դուրս բերել վարձկաններին և բանակը:

