Վ. ԱՅՎԱԶՅԱՆԸ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ. «ՍԻՐՏԴ ՄՐՄՌՈՒՄ Ա՞»
Արխիվ 12-16Վ. ԱՅՎԱԶՅԱՆԸ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ. «ՍԻՐՏԴ ՄՐՄՌՈՒՄ Ա՞»
Այսօր ԱԺ-ում երբ քննարկվում էր արտգործնախարարության կողմից առաջադրված օրինագիծ, իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց «հին երգը երգել» ասելով, որ մեր ընտրական ցուցակները չեն համապատասխանում իրականությանը եւ խիստ աճել են այդ ցուցակները Սահմանադրության ընդունման հանրաքվեից հետո: Հայտարարությանն ի պատասխան ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հստակ օրինակներով «տեղը դրեց» պարոն պատգամավորին: Հաջորդ ելույթին պատրաստվող ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ որոշեց մեջ ընկնել ու հավասարության քարոզ կարդալ, թե Ն.Փաշինյանը առանց խոսափողի է, իսկ տիկին Նաղդալյանը խոսափողով: Եռակողմ բանավեճին խառնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` դիմելով Արծվիկ Մինասյանին. «Խի՞, սիրտդ մրմռում ա»: Նա էլ, թե. «Իմ սիրտը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար է մրմռում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՐԱՖՅԱՆ

